Posted in Մայրենի, Առաջադրանքներ

ՀՈՒՇԵՐ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Կարդացեք տեքստը ևս մեկ անգամ և պատասխանեք հարցերին

  • Գտեք այն հուշը, որտեղ երևում է Թումանյանի բարությունը: Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:
  • Ինչո՞ւ էր Աղայանը գիշերով եկել Թումանյանի տան մոտ: Ղազարոս Աղայանը վատ երազ էր տեսել , ու կեսգիշերին անհանգստացել …
  • Ինչպիսի՞ հայրիկ էր Թումանյանը, դուրս գրեք ձեր խոսքը հիմնավորող հատվածը: Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
  • Ի՞նչն էր ամենից շատ Թումանյանին բարկացնում մարդու մեջ: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ: Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում:
  • Հ. Թումանյանն ինչո՞ւ չէր կարողանում ավարտել «Հազարան բլբուլն»: Թումանյանը հաճախ էր ասում.-Գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը: Մի օր ասաց.-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:
  • Ի՞նչ լեզվով էր Թումանյանը գրում իր ստեղծագործությունները և ինչո՞ւ: Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:

Աղբյուր ՝ https://movsisyannune.com/2012/02/12/%D5%A2%D5%A6%D5%A5%D5%A6%D5%AB-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%A8/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s