Posted in Uncategorized

Թեյախմության դդումը

Դդումը փոքր էր։ Նա մայրիկին ասում էր, որ գնան թեյախմության, բայց մայրիկը ասաց , որ ոչ չենք կարող։ Տասը տարի անց մայրիկը և հայրիկը գնացին Լոնդոն և Դդումը մնաց մենակ և ասաց․ <<ուռաաաաաաաաաաաա>>: ՈՒթ տարի անցավ և ծնողները չվերադարձան։ Նա շատ անհանգստացավ։ Այդ ամենից հետո իրեն ընկերներ գտավ և կանչեց իրենց տուն։ Մի լավ կերան, խմեցին, պարեցին։ Դդումը շատ-շատ ուրախացավ և ընկերները շնորհակալություն հայտնեցին և ուրախ-ուրախ գնացին։ Դդումը քնեց և մյուս օրը նա դուրս գնաց, որ մաքուր օդ շնչի։

Posted in Մայրենի

Անխելք թագավորություն

Մի թագավորությունը կար, որտեղ չէին մտածում: Նրանց թագավորը բոլորին ասում էր, որ գնան մաքրեն, կամ հանեն պատուհաները: Նրանց թագավորը նշանակեց ավանակին ասպետ, իսկ կատվին՝ խոհարար, աղվեսին էլ նշանակեց հավերին պահապան: Անխելք թագավորությունում մարդիկ աշխատում էին գիշերը, իսկ ցերեկը քնում:

Posted in Uncategorized

Իմ դիմակը

Իմ դիմակը սև ու սպիտակ գույներով է ներկած: Այն նման է գիշեր ցերեկի: Իմ դիմակով կարելի է մասնակցել դիմակահանդեսի, կարելի է հետը կրել կարմիր ու սև գույն թիկնոց : Ես իմ հերոսի կերպարով կպաշտպանեմ մարդկանց չար հերոսներից : Իմ հերոսի անունը Սև Լուսան է:

Posted in Uncategorized

Իմ ձայնը

Իմ ձայնը շատ փափուկ է։ Ես իմ ձայնը խնամում եմ երգելով և վարժություններ կատարելով։ Իմ ձայնը այնքան գեղեցիկ է, որ երգելիս գեղեցիկ երգ է ստացվում։ Խորհուրդ կտամ, դուք էլ ձայնավարժություներ անել։Ես խաղում եմ իմ ձայնով։

Սիրով՝ Մարկ Վարդանյան