Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
– Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
– Իսկ դու, հավիկ – մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:
– Միթե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձուն քանիս է:
– Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:
– Ինչպես կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
– Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչու ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:
– Բայց դու ինչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
– Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտես ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ – մարիկ:
1․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։
Առակից սովորեցի, որ պետք է չլինել ինքահավան։ Պետք է քո և ուրիշի գործը հարգել։
2.Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։
Ես դեռ չեմ հանդիպել իմ շրջապատում այդպիսի մարդու, որ հանդիպեմ, անպայման այս առակը կպատմեմ։
3․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛ր։
Փիղն ու մրջյունը
Փիղը մի անգամ գլուխ գովեց ,թե ես ամենա մեծն եմ ամենաուժեղը։ Մրջյունը ծիծաղեց ու ասաց․ -Դու ամենաալարկոտն ես, նույնիսկ ալարում ես ճանճերին քշես։ Փիղը այնպես փչեց, որ մրջյունը թռավ ու գնաց ։ Մյուս օրը անտառում էլի հանդիպեցին փիղն ու մրջյունը։ Փիղը տեսնելով նրան զարմացավ , մրջյունը չուզեց նկատել փղին,նա ձմեռվա պաշար էր հավաքում ։ Փիղը տեսնելով այս ամենը ամաչեց, որ դեռ նույն տեղում է ինքը, ու ոչնչով չի օգնում իր ծնողներին, իսկ ճանճերը միմյանց նայելով ծիծաղում էին հսկա ու ալարկոտ փղի վրա։