Posted in Սովորողի անհատական պլան, Առցանց ուսուցում

Ուսումնական անհատական պլան ապրիլի13-24

Ժամը 10:30-14:00

Ապրիլի՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր՝ Աղայան + Ռոդարի. նախագիծ

Անգլերեն` Present Continuous

Ռոսերեն` Репка

Ժամը 10:30-14:10

Տեսադասեր

Անգլերեն տեսադաս- երկուշաբթի

Ռուսերեն տեսադաս-չորեքշաբթի

Մայրենիի տեսադաս-երեքշաբթի, ուրբաթ

Մաթեմատիկայի տեսադաս-երկուշաբթի, հիգշաբթի

Զատկական նախագծեր- չորեքշաբթի

Շախմատ – երեքշաբթի

Ժամը 14:10-18:00

Ընտանեկան նախագծեր

Դասապատրաստումից հետո հայրիկիս հետ համակարգչային խաղեր ենք խաղում, սեղանի խաղերից <<Այլ կերպ >> ենք խաղում․․․

Դիտում ենք մանկական արկածային ֆիլմեր, հեքիաթներ, , հետաքրքիր ու սիրելի մուլտֆիլմեր։

Կարդում եմ <<100փաստ Առասպելներ ու Լեգենդներ >>, << Գտնված երազ >>

Ժամը 18:00-20:00

Ինքնակրթություն

Երեկոյան կատարում եմ ձայնային վարժություններ <<Արևիկ >>-ի առցանց դասերին մասնակցում , երաժշտություն լսում, կենդանիների մասին հաղորդումներ դիտում։ Հայրիկիս օգնությամբ փորձում եմ կիթառ նվագել սովորել ։ Ուշ երեկոյան մայրիկիս հետ կարդում ենք << Մանուկների Աստվածաշունչ >>

Posted in Հորինուկներ, Առցանց ուսուցում

Իմ հորինած երկիրը

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են  Մ- ով

Իմ երկրում կա մհայելի,այն սովորական հայելի չէ, այլ հայելի հսկիչ է ։ Ոստիկանների համար շատ օգտակար իր է։ Հա՜, մենք ունենք մգիրք, սովորական գիրք չէ, դա գիրք հեռախոս է։ Այդ մգիրք հեռախոսը կարելի է մեկ տարեկանից մինչև վաթսուն տարեկան օգտագործել։ Իմ երկրում աճում է մմիրգ, դա ոսկե միրգ է։ Մենք ունենք մշոր, այդ մշորը կարելի է անվճար վերցնել և հագնել։ Կա նաև իմ երկրում մմահճակալ, դա էլեկտրական է։ Ուզում ես մմահճակալից չվերկանալ, խնդրիր և լույս կվառվի և մուլտֆիլմ կդիտեք։ Մենք ունենք Մբարլի, նա ռոբոտ է, նրան ասում ես և միացնում է քո խնդրած կինոն։

Posted in Uncategorized

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:                                             – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա՜յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

Continue reading “Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով”
Posted in Հաշվետվություն, Առցանց ուսուցում

ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ. մեկշաբաթյա ինքնամեկուսացման ամփոփում

Ես այս շաբաթ անցկացրել եմ գյուղում և աշխատել եմ իմ անհատական պլանով: Շաբաթվա ընթացքում ներկայացրեցի, թե ինչպիսինն է գարունը մեր գյուղում : Մասնակցել եմ Զատիկ ընտանեկան ֆլեշմոբին՝ մաթեմատիկա և ընթերցանություն, աշխատել եմ մաթեմատիկայի ֆայլերում: Տեսադասով ընթերցել ու քննարկել ենք Վ․Սարոյանի Գրադարանում պատմվածքը Ռուսերեն՝В рамках проекта «Смышленый переводчик»

Posted in Սովորողի անհատական պլան, Առցանց ուսուցում

Սովորողի անհատական պլան

Սովորողի անհատական պլան. մարտի 30- ապրիլ 10

Ժամը 9:00-10:30

Ապրիլի՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր՝

Մայրենի՝ Ծաղկազարդ և Զատիկ ծես ուսումնական նախագիծ

Անգլերեն` Easter

Ռոսերեն`  Смышленые переводчики

Ժամը 10:30-14:10

Տեսադասեր

Անգլերեն տեսադաս- երկուշաբթի

Ռուսերեն տեսադաս-չորեքշաբթի

Մայրենիի տեսադաս-երեքշաբթի, ուրբաթ

Մաթեմատիկայի տեսադաս-երկուշաբթի, հիգշաբթի

Զատկական նախագծեր- չորեքշաբթի

Ժամը 14:10-18:00 

Ընտանեկան նախագծեր

Նախապատրասվում ենք ներկայացնել նոր ռադիո հաղորդում, <<Զատիկ >>նախագծի շրջանակում փոքրիկ տեսաֆիլմ ենք պատրաստում։

Դասապատրաստումից հետո հայրիկիս հետ համակարգչային խաղեր ենք խաղում, սեղանի խաղերից <<Այլ կերպ >> և<< Գաղտնի գործակալ>> ենք խաղում․․․

Դիտում ենք մանկական արկածային ֆիլմեր, հեքիաթներ, մանկական ֆիլմ – օպերա, հետաքրքիր ու սիրելի մուլտֆիլմեր։

Կարդում եմ <<Պետրոսիկը և Լուսինը>>, << Արջն ու դաշնամուրը>>

Ժամը 18:00-20:00

Ինքնակրթություն

Երեկոյան կատարում եմ ձայնային վարժություններ <<Արևիկ >>-ի առցանց դասերին մասնակցում , երաժշտություն լսում, ճանաչողական հաղորդումներ դիտում։ Հայրիկիս հետ ընթրիք ենք պատրաստում, սովորել եմ աղցաններ պատրաստել։ ՈՒշ երեկոյան մայրիկիս հետ կարդում ենք << Մանուկների Աստվածաշունչ >>