Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
- Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»: Այս պատկեր ինձ թվում է, որ ես լսում եմ այս ծափահարությունները, և ասում են քամուն <<Քամի շնորհակալություն, որ աշնան թեթև շունչ ես պարգևում >>։
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ոսկի են թվում տերև ու ճյուղ։ Ինձ շատ է դուր գալիս ոսկեգույն աշնան տերևները, աշունը կարծես անվրձին նկարած կտավ է․․․
- Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ոսկի են թվում տերև ու ճյուղ, Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
- Պատմի՛ր բանաստեղծությունը: Աշունը կարծես անտեսանելի նկարիչ լինի․․․Աշուն նկարչի սիրելի գույները դեղին,ոսկեգույն,կապույ և մի քիչ մոխրագույն են։Աշնան նկարած նկարը կեդնանաում է։
- Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:
