Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Համո Սահյան Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է։


Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

  • Հարցեր և առաջադրանքներ
  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»: Այս պատկեր ինձ թվում է, որ ես լսում եմ այս ծափահարությունները, և ասում են քամուն <<Քամի շնորհակալություն, որ աշնան թեթև շունչ ես պարգևում >>։
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ոսկի են թվում տերև ու ճյուղ։ Ինձ շատ է դուր գալիս ոսկեգույն աշնան տերևները, աշունը կարծես անվրձին նկարած կտավ է․․․
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ոսկի են թվում տերև ու ճյուղ, Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը: Աշունը կարծես անտեսանելի նկարիչ լինի․․․Աշուն նկարչի սիրելի գույները դեղին,ոսկեգույն,կապույ և մի քիչ մոխրագույն են։Աշնան նկարած նկարը կեդնանաում է։
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

Leave a comment