Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները: Սարն առել վրան ծիրանի մի քող, Ննջում է կարծես ծաղկե անկողնում, Անտառն արևի բեկբեկուն մի շող Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում։
  2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին: Ամենից շատ ես սիրում եմ արևածագը։Ես սիրում եմ արևածագը ,որովհետև առավոտ շուտ լռության մեջ նայում ես թե ոնց է արևը դուրս է գալիս սարերի միջից։ Սիրում եմ նաև ծովափի մայրամուտը , կարծես արևը սուզվում է ջրի մեջ։

Դիտիր տեսանյութը՝
https://www.youtube.com/watch?v=mxq0L_bhyCU#t=33

5.2-3 նախադասությամբ նկարագրիր ֆիլմի մայրամուտը:

Այս տեսանյութը ինձ դուր չի եկել , որովհետև գեղեցիկ չէր նկարած, մայրամուտը շատ քիչ էր երևում ։ Ես շատ գեղեցիկ մայրամուտներ եմ տեսել։

Համեմատիր Սահյանի նկարագրած մայրամուտը ֆիլմի մայրամուտի հետ:

Ֆիլմի մայրամուտի հետ անհամեմատելի է Համո Սահյանի նկարագրած մայրամուտի հետ,

Նկարիր այդ պատկերներից մեկը:
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի: