Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Հարցեր և առաջադրանքներ
- Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները: Սարն առել վրան ծիրանի մի քող, Ննջում է կարծես ծաղկե անկողնում, Անտառն արևի բեկբեկուն մի շող Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում։
- Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին: Ամենից շատ ես սիրում եմ արևածագը։Ես սիրում եմ արևածագը ,որովհետև առավոտ շուտ լռության մեջ նայում ես թե ոնց է արևը դուրս է գալիս սարերի միջից։ Սիրում եմ նաև ծովափի մայրամուտը , կարծես արևը սուզվում է ջրի մեջ։
Դիտիր տեսանյութը՝
https://www.youtube.com/watch?v=mxq0L_bhyCU#t=33
5.2-3 նախադասությամբ նկարագրիր ֆիլմի մայրամուտը:
Այս տեսանյութը ինձ դուր չի եկել , որովհետև գեղեցիկ չէր նկարած, մայրամուտը շատ քիչ էր երևում ։ Ես շատ գեղեցիկ մայրամուտներ եմ տեսել։






Համեմատիր Սահյանի նկարագրած մայրամուտը ֆիլմի մայրամուտի հետ:
Ֆիլմի մայրամուտի հետ անհամեմատելի է Համո Սահյանի նկարագրած մայրամուտի հետ,
Նկարիր այդ պատկերներից մեկը:
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

