Posted in Մաթեմատիկա, Առաջադրանքներ

Նոյեմբերի 23-24 Մաթեմատիկա

  • Քանի՞ մետր բարձրության վրա է գտնեվում Չարենցի կամար հուշարձանը, եթե  նրա բարձրությունը՝ մետրով արտահայտված,   հավասար է 5-ի  եռապատիկի և ամենափոքր եռանիշ թվի արտադրյալին։  Այժմ այդ բարձրությունն արտահայտել կիլոմետրով ու մետրով։ 1. 5x3x100=1500մ=1կմ 500մ Պատ՝․1կմ 500մ
  • Ռաֆայել  Իսրայելյանը  Չարենցի կամար հուշարձանը  կառուցել է 1957 թվականին։
  • Քանի՞ տարի  է  անցել Չարենցի կամար հուշարձանը  կառուցումից։ 2020-1957=63տարի
  • Պատ՝․63տարի
  • Քանի՞ տասնյակ  է  անցել Չարենցի կամար հուշարձանը  կառուցումից ։ Պատ՝․ 6տասնյակ
  • Հայկ  նահապետի ծոռ Գեղամը Գառնու ամրոցը  հիմնադրել է մ.թ.ա. 2166 թ-ին:  Ամրոցի հիմնադրումից որքա՞ն ժամանակ է անցել։ 2166+2020=4186տարի։Պատ՝․4186տարի

Գառնիի հեթանոսական տաճարը (ենթադրաբար) կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն (հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը):

  • Քանի՞ տարի  առաջ է կառուցվել Գառնու հեթանոսական   տաճարը: 2020-77=1943 Պատ՝․1943տարի
  • Ո՞ր դարում է կառուցվել։ Քանի՞ դար է անցել։(գրել հռոմեկան թվերով)։ Iդար, XXI-I=XX
  • Գառնու հեթանոսական   տաճարի կառուցումից  քանի՞ տարի հետո Հայաստանում ընդունվեց քրիստոնեությունը, որպես պետական կրոն։ 301-77=224 Պատ՝․224տարի
  • Գառնու տաճարի հյուսիսային ճակատը ի՞նչ երկարաչափական պատկերի տեք ունեցող ճակտոն ունի ։Եռանկյունի է

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի 6.54 մետր բարձրության սյուների վրա, որոնց քանակը  հավասար է 4-ի վեցապատիկին։  

  • Քանի՞ սյան վրա է կանգնած տաճարը։ 4×6=24 Պատ՝․24 սյուն

Տաճարի սանդուղքն ունի 3-ի եռապատիկ քանակով 30  սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: 

  • Տաճարի  սանդուղքը քանի՞ աստիճանից է բաղկացած։ 3×3=9

Համալիրը կառուցվել է բարձր հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է ուղղաձիգ ժայռերով,  որոնց բարձրությունը՝ մետրով արտահայտված, հավասար է ամենափոքր եռանիշ թվին,  որոնք միանում են 18-ի տասնապատիկ  մետր երկարությամբ պարսպապատով:

  • Քանի՞ մետր է ուղղաձիգ ժայռերի բարձրությունը։100մ
  • Քանի՞ մետր է պարսպի երկարությունը։ 18×10=180մ
  • Գեղարդավանքը  հիմնադրվել է IV դարի սկզբին։
  • Քանի՞ դար է անցել նրա նրա հիմնադրման ժամանկից։ XXI-IV=XVII Պատ՝․17 դար
  • Քրիստոսի ծննդյան տարին համարում ենք 1 թվականը և տարիների, դարերի հաշվարկները կատարում  ենք սկսելով 1 թվականից։

Հայերը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել են 301 թվականին։ Դա Քրիստոսի ծննդից քանի՞ տարի հետո է տեղի ունեցել։ 301-1=300 Պատ՝․300տարի

  • Քանի՞ տարի է անցել Քրիստոսի ծննդից հետո։ 2020-1=2019
  • Այժմ ո՞ր դարն է։ Գրել  հռոմեկան  թվերով։XXI

Շարժման խնդիր

Սովորողները Մայր դպրոցի կայանատեղից դուրս եկան ժամը 10։10-ին   և  Գառնիի տաճար  հասան ժամը 10։56-ին։ Որքա՞ն էր  երթուղայինի միջին արագությունը, եթե  նրանց միջև հեռավորությունը  46 կմ էր։10:56-10:10=46ր, 46:46=1կմ\ր

Մանրամասները դիտեք տեսաֆիմում։

Leave a comment