Գրել 10-ական բառ, որոնք սկսվեն Ո-ով և Օ-ով: Գրել 6 բառ, որոնք բառամիջում կունենան Օ տառը,
Օրինակ որդ տնօրեն
օծել որթ անօդ
օձ որակ բնօրինակ
օձիք որս, անօգնական
օր որսորդ միջօրե
օդանավ ոզնի այսօր
օղակ ոչխար
օգնական ոստան
օրենք որոտ
օգուտ ոջիլ
Վիլյամ Սարոյան Երկու արբների պատմությունը
Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:
Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:
Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:
Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:
Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.
Արջն ականջիդ ի՞նչ ասաց:
Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.
– Արջն ասաց. “Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես”:
Գրել՝ ինչ սովորեցրեց առակը: Այս առակը սովորեցրեց, որ չի կարելի գործը չարած պարծենալ Տեքստից դուրս գրել 6 հատ Ե-ով սկսվող և 4 հատ Ո-ով սկսվող բառեր, հաշվել դրանց հնչյուններն ու տառերը։ ;
Երբ-3տառ-3հնչյուն ոտքից-5տառ-6հնչյուն
ետևից-5տառ-6հնչյուն որ-2տառ-3հնչյուն
երկու-4տառ-4հնչյուն որսալու-5տառ-5հնչյուն
ես-2տառ-2հնչյուն ով-2տառ-2հնչյուն
եմ-2տառ-2հնչյուն