Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Uncategorized

Մայրենի Ավետիք Իսահակյան «Եղնիկը»

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Ջինջ-հստակ ոսկեգեղմ-Ոսկեգույն գեղմ ունեցող խարտյաշ – դեղնորակ (մազեր): վերջալույս -Մայրամուտ  մատաղ- նորածիլ խորունկ- Նույնն է՝ Խոր:  խորասույզ -Մտքերի մեջ սուզված, անդուլ- անդադար ինքնմոռաց – Ինքնամոռացության մեջ գտնվող, ինքն իրեն մոռացած: ղողանջ-Մետաղյա կամ ապակյա առարկայի թրթռուն ձայն՝ հնչյուն
  3. Նկարագրի՛ր եղնիկին: Շատ նրբազգաց քնքուշ եղնիկ է։
  4. Պատմվածքը համառոտ պատմի՛ր:Մի եղնիկի մասին էր անտառի եղնիկը շա՜տ զեղված էր։
  5. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը: Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
  6. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:Այս պատմվածքի իմաստը այն էր, որ չի կարելի՛ կենդանուն իր տնից բաժանել։
  7. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: