Վերջապես եկավ Չարլիի սպասված օրը:Արեգակը այդ օրը շողում էր պայծառ բայց դեռ գետինը ծածկված էր ճերմակ ձյունով, օդն էլ սառն էր :Ուոնկայի գործարանի դարպասների առջև հսկայական խումբ էր հավաքվել՝ դիտելու այն հինգ երջանիկներին, որ պատրաստվում էին այդ դարպասներից ներս խուժել: Ոգևորությանը չափ ու սաման չուներ : Ժամը տասը դեռ չկար:Մարդիկ աղմկում էին ու հրմշտում իրար, իսկ ոստիկանները փորձում էին հեռու պահել դարպասներից:Ինչ -որ տեղ՝ հեռվում, եկեղեցու զանգերը խփեցին ժամը տասը:Ամբոխը մեկ մարդու պես պապանձվեց: Երեխաները դադարեցին այսուայնկողմ վազվզել : Բոլորին հայացքն ողղվել էր գործարանի դարպասներին: -Ահա նա, – լսվեց մեկի ձայնը,- նա է:
Եվ իսկապես նա էր: