Զմրուխտ գարունն էր հյուր եկել բնությանը: Այգում ու անտառներում քաղցրահնչյուն երգում էին թռչունները: Արևը իր ջերմ ժպիտով ողջունում էր նորաբաց բողբոջներին: Բնությունը զարթոնք էր ապրում:Ծեր այգեպանն իր այգում մի փոքրիկ եղևնի տնկեց: Եղևնին նման էր կանաչ հանդերձ հագած, շփոթված երեխայի: Արևի շողերը հազիվ էին հասնում նրան: Մի մեծ, հզոր բարդի իր ճյուղերով փակել էր արևի ճանապարհը: Եղևնին տխրում էր արևի կարոտից: Նա բարձրահասակ բարդու ստվերի տակ իրեն զգում էր խեղճ ու անօգնական:
Մի օր էլ փոքրիկ եղևնին չդիմացավ ու սկսեց բարձրաձայն արտասվել: Հպարտ բարդին լսեց նրա լացի ձայնը ու հարցրեց.
-Ինչո՞ւ ես լաց լինում, այգեպանը լացկաններին չի սիրում:
-Ես լացկան չեմ, բայց արևի շողերը ինձ չեն հասնում եվ ես վախենում եմ, որ միշտ փոքրիկ կմնամ: Իսկ ես այնքա ՜ն եմ ուզում մեծանալ, գեղեցիկ ծառ դառնալ,-ասաց փոքրիկ եղևնին:
Բարդին արհամարհանքով վերևից քմծիծաղ տվեց.
-Մի քեզ նայի՛ր, քո թույլ ճյուղերին: Դու չես կարող մեծանալ: Իսկ հիմա ինձ նայի՛ր: Տե՛ս, թե որքան հզոր եմ ու ուժեղ: Եվ այնքան պիտի բարձրանամ, որ ճյուղերս երկինք հասցնեմ:
Փոքրիկ եղևնին ավելի կծկվեց ու ինքնամփոփ դարձավ: Այդպես անցավ գարունը և եկավ շոգ ամառը: Բարդու սաղարթն ավելի փարթամացավ: Արևի ճառագայթները չէին կարողանում ճեղքել նրա հզոր ճյուղերը, որպեսզի հասնեն եղևնուն: Իսկ փոքրիկ եղևնին այնքա՜ն էր ուզում աճել ու մեծանալ:
Եղևնին կրկին սկսեց կամացուկ հեծկլտալ: Անպատկառ բարդին շրջվեց և գոռաց նրա վրա.
-Ի՞նչ ես նորից նվնվում:
Եղևնին լացակումած շշնջաց.
-Խնդրում եմ, խղճա՛ ինձ, մի քիչ բացի՛ր ճյուղերդ: Թող արևը ինձ էլ հասնի:
-Այդ էր պակաս, որ քեզ նման խղճուկի համար նեղացնեմ իմ ճյուղերին,-հոխորտաց բարդին:
Փոքրիկ եղևնին ձայնը կտրեց: Ամառն էլ անցավ ու եկավ ոսկեհեր աշունը: Բարդին աշնանային զգեստ հագավ: Նրա կանաչ-դեղին տերևները անհոգ խաղում էին իրար հետ:: Բայց ահա խոր աշնան անսիրտ քամին պոկոտեց բարդու տերևներն ու ցաքուցրիվ շպրտեց դեսուդեն Բարդին լրիվ մերկացավ ու սկսեց դողալ: Ալեհեր ձմեռն իր ցուրտ շնչով սառեցրեց ողջ բնությունը: Բարդին սարսռաց ցրտից ու նրա բնին արցունքի սառած բյուրեղներ երևացին: Բարդին նայեց փոքրիկ եղևնուն, որ դեռ կանաչ էր ու չէր մրսում:
-Խնդրում եմ, գրկի՛ր իմ բունը, թե չէ ես կմեռնեմ ցրտից,-հուսահատ աղերսեց բարդին:
-Երբ ես լալիս էի, դու ինձ չէիր օգնում: Երբ ես խնդրում էի, դու չէիր լսում իմ ձայնը: Բայց ես կօգնեմ քեզ: Չէ՞ որ մենք բոլորս մեր մայր բնության զավակներն ենք,-ասաց եղեվնին:
Փոքրիկ եղևնու բարի Կանաչով նշված բառերը դուրս բեր և գրիր երկու արմատները` չհնչյունափոխված սիրտը լցվեց խղճահարությամբ և նա իր մատղաշ, կանաչ ճյուղերով փաթաթվեց ու գրկեց բարդու սառած բունը:
Առաջադրանքներ
- Դեղինով նշված բառերը դուրս բեր և գրիր դրանց հոմանիշները: Զմրուխտ-կանաչ
Ջերմ-տաքություն
Երեխա-մանուկ
Հզոր-ուժգին
Հանդերձ- շոր
Ստվեր-հով
Արտասվել-լալ
Հպարտ-մեծամիտ
Վախենալ-սարսափել
Գոռաց -աղաղակեց
Ալեհեր-ճերմակ
Սարսռալ-մրսել
Զավակներ-երեխաներ 2.Կանաչով նշված բառերը դուրս բեր և գրիր երկու արմատները` չհնչյունափոխված տարբերակով, օրինակ` մարտադաշտ- մարտ-ա-դաշտ:
Քաղցրահնչյուն-քաղցր-ա-հնչյուն, նորաբաց-նոր-ա-բաց,բարձրահասակ- բարձր-ա-հասակ,բարձրաձայն-բարձր-ա-ձայն , ոսկեհեր-ոսկի-հեր հուսահատ- հուս-ա-հատ,
3.Բաց կապույտով նշված բառերը դուրս բեր և գրիր դրանց բացատրությունը: զարթոնք- Ծաղկում
Ինքնափոփ- Մեկուսացած, անհաղորդ:
Սաղարթ-տերևներ
Փարթամ-շքեղ
ճեղքել- Կտրել-անցնել
Հեծկլտալ- հեկեկալ
Անպատկառ-ամոթալի
հոխորտաց –խիզախել
ցաքուցրիվ-Ցիրուցան
բյուրեղներ – 1. Բնականից բազմանիստ ձև ունեցող պինդ մարմին:
աղերսեց -խնդրանք
4.Մոխրագույնով նշված են այն հատվածները, որտեղ տառ է պակասում, լրացրու դրանք:
5.Ինչու էր արտասվում եղևնին: Եղևնին ուզում ,որ արևի շողերը իրեն էլ հասնեին ու բարդու նման բարձրահասակ լիներ:
6.Ինչ սովորեցիր այս պատմվածքից: Եթե ուրիշը քեզ չի օգնում, դա չի նշանակում, որ դու նրան չպիտի օգնես:J
7.Մեկական բառով բնութագրիր, ապա նկարագրիր բարդուն և եղևնուն: Բարդի –Անխիղճ, անհոգատար, ինքնահավան:
Եղևնին – Խղճով , մեծ սրտով, բարի:
8.Վարդագույնով ընդգծիր այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:
9.Մուգ կանաչով գունավորիր այն հատվածը, որտեղ
Ա. Բնութագրվում է քամին
Բ. Նկարագրված է այգեպանը
Գ. Նկարագրված է աշունը
Դ. Նկարագրված է ձմեռը