Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն

Կանաչ եղևնին 17 դեկտեմբեր

Կանաչ եղևնին-հեքիաթ

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ:: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  Կանաչով նշված բառերը դուրս բեր և գրիր երկու արմատները` չհնչյունափոխված սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր և գրիր դրանց հոմանիշները:                                                                    Զմրուխտ-կանաչ

Ջերմ-տաքություն

Երեխա-մանուկ

Հզոր-ուժգին

Հանդերձ- շոր

Ստվեր-հով

Արտասվել-լալ

Հպարտ-մեծամիտ

Վախենալ-սարսափել

Գոռաց -աղաղակեց

Ալեհեր-ճերմակ

Սարսռալ-մրսել

Զավակներ-երեխաներ                                                                                  2.Կանաչով նշված բառերը դուրս բեր և գրիր երկու արմատները` չհնչյունափոխված տարբերակով, օրինակ` մարտադաշտ- մարտ-ա-դաշտ:

Քաղցրահնչյուն-քաղցր-ա-հնչյուն, նորաբաց-նոր-ա-բաց,բարձրահասակ- բարձր-ա-հասակ,բարձրաձայն-բարձր-ա-ձայն , ոսկեհեր-ոսկի-հեր հուսահատ- հուս-ա-հատ,

3.Բաց կապույտով նշված բառերը դուրս բեր և գրիր դրանց բացատրությունը:                                                            զարթոնք- Ծաղկում

Ինքնափոփ-  Մեկուսացած,  անհաղորդ:

Սաղարթ-տերևներ

Փարթամ-շքեղ

ճեղքել- Կտրել-անցնել

Հեծկլտալ- հեկեկալ

Անպատկառ-ամոթալի 

հոխորտաց –խիզախել

ցաքուցրիվ-Ցիրուցան

բյուրեղներ – 1. Բնականից բազմանիստ ձև ունեցող պինդ մարմին:

աղերսեց -խնդրանք

        4.Մոխրագույնով նշված են այն հատվածները, որտեղ տառ             է պակասում, լրացրու դրանք:

5.Ինչու էր արտասվում եղևնին:                                              Եղևնին ուզում  ,որ արևի շողերը իրեն էլ հասնեին ու բարդու նման բարձրահասակ լիներ:

6.Ինչ սովորեցիր այս պատմվածքից:                                                         Եթե ուրիշը քեզ չի օգնում, դա չի նշանակում, որ դու նրան չպիտի օգնես:J

7.Մեկական բառով բնութագրիր, ապա նկարագրիր բարդուն և եղևնուն:                                                                                                 Բարդի –Անխիղճ, անհոգատար, ինքնահավան:

Եղևնին – Խղճով , մեծ սրտով, բարի:  

8.Վարդագույնով ընդգծիր այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:

9.Մուգ կանաչով գունավորիր այն հատվածը, որտեղ

Ա. Բնութագրվում է քամին

Բ. Նկարագրված է այգեպանը

Գ. Նկարագրված է աշունը

Դ. Նկարագրված է ձմեռը

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Ը-Ի Ուղղագրություն

Մեկընդմիշտ-արմատը սկսում է ը- ով , բառի մեջ կա ընդ, համընդհանուր-արմատը սկսում է ը- ով բառի մեջ կա ընդ, լուսնկա – այս բառի մեջ չկա ընդ կամ ըստ, հոտնկայս- այս բառի մեջ չկա ընդ կամ ըստ, օրընդմեջ – արմատը սկսում է ը- ով , բառի մեջ կա ընդ, , հատընտիր – այս բառի մեջ կա ընտիր արմատը, չընդունել, կընկնի, շրջակա, գնդացիր- այս բառի մեջ չկա ընդ կամ ըստ, առընթեր, անընդմեջ-արմատը սկսում է ը- ով, բառի մեջ կա ընդ , համընդհանուր-արմատը սկսում է ը- ով բառի մեջ կա ընդ, մերթընդմերթ -արմատը սկսում է ը- ով բառի մեջ կա ընդ, օրըստօրե, անընկերասեր, չտեսնվել, կնկատի, կրնկակոխ-այս բառի մեջ չկա ընդ կամ ըստ, սրտամոտ, զուգընկեր, ընչաքաղց:

Posted in Մաթեմատիկա, Նախագծեր, Առաջադրանքներ, Uncategorized

Ամանորյա Նախագծեր

Եթե Աննայի տոնածառի վրա կախված էր 10 խաղալիք։Իսկ Մարկի տոնածառի վրա 10անգամ ավել խաղալիքներ ։Քա՞նի հատ խաղալիք ուներ Մարկը, եթե Աննային նվիրեց իր խաղալիքների կեսի կեսը։

1կգ մսի համար մայրիկը վճարեց 2000դր ,Մարկը գնեց միսը 10.000դրաի ։Քանի կիլոգրամ էր Մարկի գնած միսը։

Դարի մեջ կա 100տարի։ 12 դարի մեջ քա՞նի տարի կլինի։

Ձմեռ Պապիկը օրը 100 նամակ է ստանում իսկ սև Ձմեռ պապիկը 1000 անգամ շատ։Քանի նամակ կստանան Ձմեռ պապերը միասին մեկ շաբաթում։

Երեխաաները ձմռան աամիսներին գնացին դահուկի մրցույթների։Քանի փուլ տևեց մրցումները,եթե նրանք մրցում էին 15 օրը մեկ։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Uncategorized

Կանաչ եղևնին-հեքիաթ

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Զմրուխտ-Վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար

ոսկեհեր – ոսկեգույն

քմծիծաղ –   հեգնական ծիծաղ՝ ժպիտ

զարթոնք -ձմռան քնից դուրս գալը:

հանդերձ-. Վրան առնելու՝ վրան ծածկելու որևէ գործվածք, կտոր, շոր, ծածկոց։

ինքնամփոփ -Մեկուսացած, ուրիշների հետ շփում չունեցող, փակ, անհաղորդ:

սաղարթ – Բույսի տերևների ամբողջությունը, տերևներ:

հեծկտալ -Ընդհատ-ընդհատ՝ շունչ քաշելով լաց լինել, հեկեկալ:

անպատկառ – Պատկառանք՝ ամոթ չունեցող։

հոխորտալ -hանդգնել:

սարսռալ-դող զգալ, դողդողալ, ցնցումների մեջ լինել երկյուղից

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Առաջադրանքներ

Էրեբունի թանգարան- արգելոց

Օրերս մենք դասարանով գնացինք «Էրեբունու» թանգարան, շա՜տ տպավորված եմ:Ես իմացա մեր հին Երևանի պատմությունը , իմացա նաև Խալդ ասծո մասին: Մենք գիդի հետ շրջեցինք ամբողջ թանգարանով մեկ: Առաջին անգամ ես պեղումներ արեցի և գտա մի հսկա կավե կճուճ , ինձ օգնեց Անրին: Թանգարանի բարձունքից տեսանք մեր մեծ քաղաք Երևանը:Շատ հետաքրքիր լուսանկարներ արեցինք:Խորհուրդ կտամ ընկերներիս, ովքեր դեռ չեն եղել անպայման այցելեն մեր Էրեբունու թանգարանը, ես էլի հաճույքով կգնամ, որովհետև դեռ շատ ուսումնասիրելու, պեղելու և սովորելու բաներ կան:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Uncategorized

«Չարլին և շոկոլադե գործարանը » Ronald Dahl

Ուիլի Ուոնկան մենակ կանգնած էր գործարանի բաց դարպասների ներսում: Եվ ինչպիսի՜ արտասովոր փոքր մարդ էր նա:Գլանաձև սև գլխարկեր դրել , հագին մուգ մանուշակագույն թավշե ֆրակ էր: Տաբատը ՝ մուգ կանաչ:Ձեռնուցները ՝ մոխրագույն ու մարգարտափայլ:Իսկ ձեռքին՝ ոսկե գլխարկով ընտիր ձեռնափայտ:Իսկ պսպղուն աչքերը , թվում էր , թե անընդհատ քեզ են նայում:զակը ծածկում էր խնամված սև այծամորուսը:Ամբողջ դեմքը ուրախությունից ու ծիծաղից փայլում էր:Եվ ի՜նչ ճարպիկ էր երևում: Ի՜նչ աշխույժ , կայտառ ու կենսախինդ մարդ էր:Բոլորին ուղեկցեց «Շոկոլադե սրահ» Գործարանը նման էր լաբիրինթոսի:Ջո պապիկը Չարլիին անընդհատ ասում էր . -Ձեռքս բաց չթողնես:Ուոնկայի «Շոկոլադե սրահը» մեծ է նույնիսկ ֆուտբոլի դաշտից:

Չարլին շատ տպավորված էր:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Լեզվական աշխատանք՝ Ե-է ուղղագրություն

  1. Լրացրեք Ե կամ Է

Աներևույթ, առէջ, ամենաէժան, գոմեշ, ինչևիցե, հնէաբան, վերելակ,  երփներանգ, ենք, էի, որևէ,  ես, նորեկ, մանրէ:

Լրացրեք Ե կամ Է

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  Էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, ծովեզր,  հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, լայնէկրան,  եգիպտացորեն, զարկերակ։