Posted in Ճամփորդություններ, Ուսումնական ճամբար, Uncategorized

Արատեսյան եռօրյա ճամփորդություն

Սա իմ առաջին եռօրյա ճամփորդություն էր։ Այս ճամփորդությունը տարբերվում էր իմ մյուս բոլոր ճամփորդություներից։Այս ճամփորդությունը , մի ուրիշ դրախտավայր է ՝ձյան դրախտավայր։ Ճանապարհին ես առաջին անգամ տեսա իրական մեր ճակատագիրը ՝Մասիսը։ Այդ տեսարանը մենակ կարելի է երազել , շատ խորհրդավոր արև էր։ Տեղ հասանք ու ձնագնդիկների պատերազմ սկսվեց , և մեր թիմը հաղթեց։ Արատեսում ընկերացանք Չալոյի ու Ռեքս հետ։ Նրանք շատ հավատարիմ շներ էին։ Մենք նաև խաղացինք ընկույզախաղեր։Շատ- շատ ընկերներ ձեռք բերեցի ։ Արատեսում աննկարագրելի գեղեցիկ ձմեռ էր։ Ես կադրեր տեսա և սքանչելի նկարներ եմ արել։ Այս ճամփորդությունը ես չեմ մոռանա։

Leave a comment