Posted in Հաշվետվություն, Ճամփորդություններ, Նախագծեր, Ուսումնական ճամբար, Սովորողի անհատական պլան, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

Ճամբարային ամփոփում ԲԻԱՅՆԻԼԻ ջոկատ

Իմ ջոկատի անունը «ԲԻԱՅՆԻԼԻ» է :Այս հունվարը լի էր ճամփորդություներով , մենք մեր ջոկատով անվերջ ճամփորդեցինք: Օրերս շատ լավ անցկացրեցի ՝ շատ բնագիտական փորձեր արեցինք , օրինակ օսլայի հեղուկը: Մարզվեցինք, խաղացինք, նաև օգնեցինք 1-ին դասարանցիներին , որպեսզի սովորեն աշխատել «Word » ծրագրով : Ջոկատով պատրաստեցինք պիցցա ,1-ին դասարանցիների հետ երգեցինք: Ընկերներով գնացինք սահադաշտ , ես իհարկ մի քանի անգամ ընկա, բայց դա ինձ չխանգարեց , և ես շարունակեցի սահել: Դրանից հետո մենք ճամփա ընկանք դեպի Ջրվեժի արգելանոց- անտառապարկ, այնտեղ սիրունն էր շատ, ձնագնդիկ խաղացինք, սահնակ քշեցինք, անմոռանալի օրերից էր: : Ամենատպավորիչը իհարկե Արատեսն էր,այնտեղ շատ լուսանկարներ արեցի, ես մի դրախտում էի հայտնվել՝ դա ինձ ինչ-որ հեքիաթ էր պատմում, թե այստեղ ինչ սիրուն արևածագեր ու մայրամուտներ են լինում: Իմ ջոկատը ամենաչքնաղ և լուսավոր ջոկատն է:

Խորհուրդ կտամ ընտրեք այս ջոկատը…