Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ջուր

Բնության մեջ ջուրը հանդիպում է ամեն տեղ և ամենատարբեր տեսքերով։ Ջրի տեսակները բաժանվում են ըստ նրա ֆիզիկական և քիմիական հատկանիշների, ըստ ծագման առանձնահատկությունների, կազմի կամ օգտագործման տեսակների։
Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չի հանդիպում։ Այն ստանում են սովորական թորումով։ Ջրի մաքրման այս եղանակը հիմնված է բնականին նմանվող այն գործընթացի վրա, որի դեպքում հեղուկ ջուրն անցնում է գազային վիճակի, ապա կոնդենսանում՝ կրկին անցնելով հեղուկ վիճակի։

Դեղատներում ու դեղագործարաններում դեղեր պատրաստելիս կամ նոսրացնելիս օգտագործում են կրկնակի թորած ջուր։ Թորած ջուրը խորհուրդ չի տրվում խմել. այդպիսի ջրի մեծ քանակությունը վնասում է մարդու օրգանիզմը, որը սովոր է աղեր պարունակող ջուր օգտագործելուն։ Էլեկտրոլիտներն անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար։

լուսանկարները՝ Մարկ Վարդանյանի

Leave a comment