Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան
18 գոյական, -միտք, ժայռ , բնություն,ունկնդիր, համերգ, անտառ, երգ, աղմուկ, ձայն, թոռնիկ, ջուր, արձագանք, ծերուկ, բերան, վտակ,ավազ, փրփուր, 6 ածանցավոր,-ձենով, անխոս, հավերժական, անհանգիստ, բնության, պառաված,ծերուկ 2 բարդ բառ -մտախոհ, ունկնդիր