Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Խորհրդավոր պարտեզը

Այս պատմությունը մի վտիտ և խոժոռ աղջկա մասին է:Երբ Մերի Լեոնքսը ծնվեց նրա մայրը նրան հանձնեց Այային: Աղջիկը հիվանդ էր ինչպես իր հայրիկը, հայրը ինչ-որ պետական պաշտոն էր վարում ,որը նույնպես խոժոռ էր: Իսկ մայր մի գեղեցկուհի էր ,բայց միտք միայն խնջույքներն էր ու զվարճանալը:Սկիզբը տխուր էր ,բայց շատ հավանական է, որ վերջ բարի կվերջանա:

Վիքիպեդիայից Պատմության մասին;

Խորհրդավոր պարտեզը (անգլ.՝ The Secret Garden), Ֆրենսիս Էլիզա Բարնեթի վեպը, որը «The American Magazine» պարբերական մամուլում սերիալիզացվելուց հետո գրքի տեսքով լույս է ընծայվել 1911 թվականին։ Գրքի գործողությունները տեղի են ունենում Անգլիայում։ Այն Բարնեթի ամենահայտնի վեպերից է և համարվում է անգլիական մանկական գրականության կլասիկա։ Գիրքը ենթարկվել է մի քանի ադապտացիաների, որոնց հիման վրա ֆիլմեր են նկարահանվել ու երաժշտական մի քանի բեմադրություններ են իրականցվել։ Գրքի ամերիկյան տարբերակը հրատարակվել է Ֆրեդերիք Սթոուքսի կողմից, իսկ բրիտանական տարբերակը՝ Ուիլիամ Հեյնիմանի կողմից։ Գրքի ամերիկյան տարբերակի նկարազարդումների հեղինակը Մարիա Լուիզ Քյորքն է, իսկ բրիտանականինը՝ Չառլս Հիզ Ռոբինսոնը։

Posted in Մայրենի, Պատմություներ, Առաջադրանքներ

Թումանյանը՝ կինոյի լեզվով

Իսկ դուք գիտե՞ք, որ Հովաննես Թումանյանի շատ ստեղծագործություներ դարձել են հայկական ֆիլմեր:Առաջին հայկական մուլտֆիլմը եղել է «Շուն ու կատուն»:

Այս ֆիլմում պատմում են Հովաննես Թումանյանի ու հայկական կինոյի մասին:

Posted in Հայրենագիտություն, Պատմություներ, Առաջադրանքներ

Վանի թագավորություն

Հայկական լեռնաշխարհում առաջին միասնական պետությունը Ուրարտուն է, որը հայկական աղբյուրներում հիշատակվում է Արարտու երկիր կամ Արարատեան թագավորություն անուններով։ Կազմավորվելով Վանա լճի ավազանում մ.թ.ա. IX դարում` այն իր ծաղկմանն է հասել Մենուա Ա, նրա որդի Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք, ովքեր երկրի սահմաններն ընդարձակել են դեպի հյուսիս, հարավ և արևելք։ Արգիշտին մ.թ.ա. VIII դարի սկզբին անցնում է Արաքս գետը և գրավում նաև Արարատյան դաշտավայրը։ Մ.թ.ա. 782 թ. տերության հյուսիսարևելյան շրջաններն ամրացնելու նպատակով նա հիմնում է Էրեբունին` որպես վարչատնտեսական և ռազմական կարևոր կենտրոն։


Պետության ծաղկման շրջանում ամրապնդելով երկրի սահմանները` Ուրարտուի թագավորները հարավում գրավեցին մի շարք ասսուրական նահանգներ` ձգտելով դուրս գալ Միջերկրական ծով և վերահսկել հիմնական առևտրական ուղիները։


Ռուսա I (մ.թ.ա. 735-713 թթ.) թագավորը կարողացավ միավորել երկիրը և միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանության ուղղությամբ։ Ասորեստանը ուշադիր հետևում էր իր թուլացած, բայց դեռևս զորեղ հյուսիսային հարևանին։


Մ.թ.ա. 714 թ. ամռանը Սարգոն II-ը հարձակվում է Ռուսա I-ի զորքերի վրա և պարտության մատնում նրան, թալանում երկիրը` իր հետ տանելով 2 տոննա ոսկե, 10 տոննա արծաթե և մեծ քանակությամբ այլ իրեր, սակայն չի կարողանում իսպառ ոչնչացնել Ուրարտուն. այն դառնում է Հին Արևելքի երկրորդական պետություններից մեկը։


Արգիշտի II-ին (մ.թ.ա. 713-685 թթ.) վիճակված էր վարել ճկուն քաղաքականություն. մի կողմից նա դրդում էր հարևան երկրներին ապստամբել Ասորեստանի դեմ, մյուս կողմից` ձգտում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել։


Արգիշտի II-ի ժառանգ Ռուսա II-ը (մ.թ.ա. 685-645 թթ.) հանդիսացավ Ուրարտուի վերականգնիչ` ծավալելով ամրոցների, ջրանցքների, քաղաքների հսկայական շինարարություն։ Ռուսա II-ից հետո Ուրարտուն սկսում է անկում ապրել։ Հավանաբար մ.թ.ա. VI դ. 1-ին կեսին վերջ է տրվում աշխարհի հնագույն պետություններից մեկի գոյությանը` մարերի և սկյութական քոչվոր ցեղերի հարձակումների ու ներքին խռովությունների պատճառով։

Էրեբունի թանգարան -նախասրահ 1: ՈՒՐԱՐՏՈՒ` ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ջուր

Բնության մեջ ջուրը հանդիպում է ամեն տեղ և ամենատարբեր տեսքերով։ Ջրի տեսակները բաժանվում են ըստ նրա ֆիզիկական և քիմիական հատկանիշների, ըստ ծագման առանձնահատկությունների, կազմի կամ օգտագործման տեսակների։
Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չի հանդիպում։ Այն ստանում են սովորական թորումով։ Ջրի մաքրման այս եղանակը հիմնված է բնականին նմանվող այն գործընթացի վրա, որի դեպքում հեղուկ ջուրն անցնում է գազային վիճակի, ապա կոնդենսանում՝ կրկին անցնելով հեղուկ վիճակի։

Դեղատներում ու դեղագործարաններում դեղեր պատրաստելիս կամ նոսրացնելիս օգտագործում են կրկնակի թորած ջուր։ Թորած ջուրը խորհուրդ չի տրվում խմել. այդպիսի ջրի մեծ քանակությունը վնասում է մարդու օրգանիզմը, որը սովոր է աղեր պարունակող ջուր օգտագործելուն։ Էլեկտրոլիտներն անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար։

լուսանկարները՝ Մարկ Վարդանյանի

Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բնագիտություն

Սամիթ

Սամիթ, բաղբակ, տերաղոթիկ, տերաղոթի, սամիթ բուրավետ (լատ.՝ Anethum graveolens), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։

Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ[1]: Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։

Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով

Վայրի պայմաններում աճող մշակովի բույս է, որը որպես մոլախոտ հանդիպում է նաև ցանքսերում և ճանապարհների եզրերին։

Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ստորին տերևները կոթունավոր են, իսկ վերինները՝ նստադիր։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։ Բազմաճառագայթ հովանոցներում դասավորված ծաղիկները դեղին են, մանր ձվաձև կամ էլիպսաձև պտուղները՝ կողավոր երկսերմիկներ[2]։ Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից։ Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

և-Ի Ողղագրություն

                                                       

Ագեվազ, այցեվճար, տարեվերջ, կարևոր, թեթևություն, դափնեվարդ, եղրևանի, գինեվաճառ, ոսկեվաճառ,  ուղեվճար, հետևորդ, հետևանք, ունևոր, ուղևոր, օթևան, հոգեվիճակ:

Բարև, արևային, Եվրոպական, հոգեվիճակ, թևավոր, ոսկեվարս, գինեվաճառ, երևույթ, հնդեվրոպական, Երևան, ալևոր, գերեվարել, սերկևիլ, դափնեվարդ, բարևագիր:

Posted in Մաթեմատիկա, Առաջադրանքներ, Uncategorized

Չափման միավորնեՐ

  • 9 ր 20 վ արտահայտիր վայկյաններով։9×60+20=540+20=560 վ 5 կիլոմետր 25 մետրը արտահայտիր մետրերով։ 5000+25=5025մ
  • 9 ժ 45 ր-ն արտահայտիր րոպեներով։9×60+45=585ր
  • 8 ժ 40 ր-ն արտահայտիր րոպեներով։8×60+40=480+40=520ր
  • 5 կմ 7 մ 3 դմ-ն արտահայտիր դեցիմետրերով։ 5×10000+7×10+3=50073դմ
  • 6 կգ 400 գ –ը արտահայտիր գրամներով։6×1000+400=6400գ
  • 240000 մ-ը արտահայտիր կիլոմետրերով 240000=240կմ
  • 3 ժ 46 րոպեն արտահայտիր րոպեներով․3×60+46=226ր
  • 4000  կգ-ը արտահայտիր ցենտներներով:4000:100=40
  • 8 տ 4 ց 60 կգ-ը արտահայտիր կիլոգրամներով։8×1000+4×100+60=8460
  • 6 տ 4 ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով, ի՞նչ թիվ կստանանք:6×1000+4×100+5=6405
  • 9  կգ 705 գ-ն արտահայտիր գրամներով։9705
  • 6 կմ 75 մ-ն արտահայտիր մետրերով։6075
  • 360 վայրկյանը արտահայտիր րոպեներով։360:60=6
  • 6 ժամ 35 րոպեն արտահայտիր րոպեներով․6×60+35=395
  • 5 դեցիմետր 20 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով․5×10+20=70
  • 8 կգ 200 գ –ը արտահայտիր գրամներով։8×1000+200=8200
  • 5 ժամ 25 րոպեն արտահայտիր րոպեներով․5×60+25=325
  • 8 կմ 5 դմ-ը արտահայտիր դեցիմետրերով։8000:10+5=805

Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․

  • 10 ց 740 կգ < 10ց 840կգ։
  • 6 տ 4ց < 6 տ 500 կգ
  • 8 տ 7 50 կգ > 8 տ 7 ց
  • 20 դմ 320 սմ > 20 դմ 250 սմ։
  •  8 կմ 30 դմ > 8 կմ 2մ
  • 8 տ 640 կգ > 8 տ 550 կգ։
  • 8 ց 840 կգ < 8 ց 9 40 կգ։
  • 10 կմ 220 մ > 10 կմ 150 մ։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Չարլին և Շոկոլադե գործարանը

Ահա և վերջացրեցի կարդալ «Չարլին և Շոկոլադե գործարանը» :Շատ գեղեցիկ պատմություն էր :Ամենահավեսն այն էր, որ ես համ նայել եմ իր ֆիլմը և կարդացել գիրքը:Այս գիրքը սովորեցրել է ագահ չլինել:Իմ ամենասիրած կերպարները Ոմպա-լումպաներն են, իսկ ամենախելացին՝ Չարլի Բաքեթն էր : Ընթերցելուց հետո դիտեցի ֆիլմը , գիրքը ինձ ավելի շատ դուր եկավ քան ֆիլմը:

Չարլին և Շոկոլադե գործարանը

Posted in Մայրենի, Պատմություներ, Առաջադրանքներ, Uncategorized

ՄԵԾԵՐԸ Հովհաննես Թումանյանի մասին

ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից՝ և՛ Դվալը, և՛ Լալվարը, և՛ ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած…

ԼԵՈ

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի:

Վ. ՏԵՐՅԱՆ

Այո՛, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք:

ՍՏ. ԶՈՐՅԱՆ

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:

Զ. ԵՍԱՅԱՆ

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը՝գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:

Մ. ՍԱՐՅԱՆ

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:

Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

…Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:

Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

Նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:

Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև: