Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը: Ոչ ոք չդիմավորեց, ոչ ոք ուրախության ճիչ չարծակեց նրա ծննդյան առիթով: Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել: Միայն մայր ընկուզենին թեթևակի սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը: Նորածին տերևն աչքերը լայն բացած՝ սկսեց նայել շուրջը: Երկինքն ամպամած էր: Փչում էր սառնաշունչ քամին: Մռայլ երկնքից թափվում էին անծրևի խոշոր կաթիլները: Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց: Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց.
_ Մի՝ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով:
Առաջադրանքներ
- Տեքստից դուրս գրեք 7-րդ նախադասությունը և համառոտագրեք: Փչում էր սառնաշունչ քամին:—Փչում էր քամին:
- Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասություն
- Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ: Նորածին-Նոր ծնված սառնաշունչ-սառը շունչ ունեցող
- Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները: Քամի-զեփյուռ, շող-ցոլք, ցանկանալ-ուզել, դյութիչ-հրապուրիչ