Posted in Մայրենի

Տերևի Ծնունդը

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը: Ոչ ոք չդիմավորեց, ոչ ոք ուրախության ճիչ չարծակեց նրա ծննդյան առիթով: Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել: Միայն մայր ընկուզենին թեթևակի սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը: Նորածին տերևն աչքերը լայն բացած՝ սկսեց նայել շուրջը: Երկինքն ամպամած էր: Փչում էր սառնաշունչ քամին: Մռայլ երկնքից թափվում էին անծրևի խոշոր կաթիլները: Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց: Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց.

_ Մի՝ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով:    

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք 7-րդ նախադասությունը և համառոտագրեք:                                      Փչում էր սառնաշունչ քամին:—Փչում էր քամին:
  2. Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասություն
  3. Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ:                                                                                                     Նորածին-Նոր ծնված                                                                                                                     սառնաշունչ-սառը շունչ ունեցող
  4. Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները:                                        Քամի-զեփյուռ, շող-ցոլք, ցանկանալ-ուզել, դյութիչ-հրապուրիչ

Leave a comment