- Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլին Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանա Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս — Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Առաջադրանքներ
Բանաստեղծությունը ականջները փակ տասն անգամ կարդացեք և գրեք, թե ըստ ձեզ ինչի մասին է այն։ Այս բանաստեղծություն նրա մասին է, որ կյանքը ինչ տալիս է պետք է խնամես ,պահես, իսկ եթե չպահես դու անիմաստ կապրես մինչև կյաքիդ վերջ։
Ինչպե՞ս եք հասկանում այս տողերը՝ Կյանքը հավերժ է ու երբեք չի վերջանում ,նույնիսկ երբ դու մահանաս դու հավերժ կապրում մարդկանց հույսի մեջ։
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական, 3 ածական:
Աշխարհը,հրճվանք,հոգի,կյանք,ճահճուտ,գինի,թախիծ,
անուշ,ցանկալի
Բանաստեղծությունից դուրս գրեք մեկ ածանցավոր և մեկ բարդ բառ: Անհուն,ճահճուտների
Բանաստեղծն աշխարհ ասելով ի՞նչն ի նկատի ունի:
Կյանքը, որը երբեք չի վերջանում ու չի էլ վերջանալու ։
Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք, տեղադրեք բլոգում:;