Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․
— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ․․․
Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։
Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։
Աքլորը կանչում է․
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․
Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․
— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․
Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։
Աքլորն էլի կտուրն է բարձրանում․
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․
Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․
— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ դրանից։
Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչել ուտել՜ու…
Էս նազիր-վեզիրի բերանները բաց է մնում ,աքլորն էլ կտցահարում է և փախչում:
Նազիր-վեզիրը առանց աքլորի գնում ենարքայի մոտ ու ասում են.
-Այ արքա ջան էս աքլորը շատ խորամանկ է:
Արքան մտածեց ու ասեց.
-Այ հիմարներ ոնց կարող է աքլորը խորամանկ լինի:
Նազիլ-վեզիրը ասում են
-Դե՝ էդպես ստացվեց….
Մյուս օրը էլի աքլորը գոռում է.
– Ծուղրուղո՜ւ, հե՜յ լսեք և ականջներիդ օղ արեք, արքան շատ վտանգավոր մարդ է, երբ որ գնաք իր մոտ անպայման կհագնեք անկրականցիք շորեր:
Արքան լսեց , սաստիկ զայրացավ, բայց հասկացավ,որ աքլորը իր խելքի բանը չի…….

