Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Ածական

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:

Փոքրամարմին աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ  դաշտավայր:
 Վաղեմի երջանկություն պատել էր պատանու սիրտը:

 Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Ճամփորդները հասան մի ստվեախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

2. Դուրս գրել բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:

Պայծառ,կապտավուն,սառնորակ,մաքուր,երփներանգ,արբեցնող,վարդագույն,ճերմակ,երջանիկ,կիսաբաց,հիասքանչ,թարմեցնող,խենթացաց:

3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:

Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարաություն:

Հին, մեծ, լավ, երջանիկ, հնչեղ, ագահ,  ստոր, հաջող, լայն , երկար

ՈՒԹՅՈՒՆ վերջավորություն հանում ենք

Leave a comment