Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Թելադրություն

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է: Նա քառագագաթ է:Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով:Արագածի կատարը մշտապես ծածկված է ձյունով:Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներին իրենց <<հանդերձանքով>> են հայտնվում: Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ:

Աշուն է:Վարդան պապը, Սարգիսն ու Արևիկը մտան այգի: Այգու խնձորենու,տանձենու, դեղձենու և սալորենու ճյուղերը ճկվել էին բերքի ծանրությունից: Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի արդյունքով: Սարգիսն ու Արևիկը ուրախ, զվարթ թռչկոտում Էին:Նրանք օգտվում էին այգու բարիքներից, հավաքում էին չորացած ճյուղերը, դասավորում պատերի տակ:

Արաքս գետը հայերի համար եղել է սնող, կյանք պարգևող սիրելի գետ: Դրա համար Էլ ժողովուրդը գետը կոչել է Մայր Արաքս: Արաքսի մեջ են լցվում Հրազդան, Ազատ, Ողջի և Որոտան գետերը: Հնում Արաքսը լցվում էր Կասպից ծովը,իսկ այսօր միանում է Քուռ գետին:

Պինգվինները մարդկանց բարեկամներն են: Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է: Նրա մարմինը ձգված է, ճկուն:Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում:Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով:

Գարուն էր : Դավիթն ու Զվարթը գնացել էին անտառ` մանուշակներ հավաքելու: Օրը տաք էր ու հաճելի: Լուրթ երկնքում շողում էր ոսկեզօծ արևը և բարի օր մաղթում երեխաներին:Երեխաները երեկոյան բարձր տրամադրությամբ վերադարձան տուն: