Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:
Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:
Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:
Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:
Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:
Բառարան՝
- ոսկուն ՝-ոսկի է
- բոռ, պիծակ-միջատներ
- զերդ- ինչպես
- փայլակ- կայծակ
- դեղձանիկ-թռչունի տեսակ
Առաջադրանքներ՝
- Քո կարծիքով հեղինակը սիրո՞ւմ, թե՞ չի սիրում իր արտը: Պատասխանդ հիմնավորիր: Հեղինակը սիրով է աճեցրել ցորենի դաշտը, նա պատմում է դա իր բանաստեղծությունով:
- Ի՞նչ ես հասկանում հասուն արտ ասելով: Հասուն արտ ասելով հասկանում եմ ցորենը արդեն հասած է և պատրաստ է հնձելու:
- Ինչո՞ւ է հեղինակը գրում՝ Արտս ոսկուն է, նըման բոցերու: Իմ կարծիքով նա պատմում է իր շքեղ հասուն արտի մասին, հասուն ցորենը ոսկեգույն շողշողում է արևի տակ,կարծես կրակ լինի:
- Բացատրիր այս տողերը՝ գամ ոսկիդ հնձեմ: Ցորենի հատիկը այնքան թանկ է նրա համար, նրան թվում է, որ նա հնձում է ոսկի:
- դուրս գրեիր փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները և բառերը:
Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Երկինքն է կըրակ.
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:
Կ’անցնին զերդ փայլակ:
Ոսկեծուփ ծովեն:
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ: