Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Ինքնաթելադրություն

Աղջկա խնդրանքը

Ժամանակով մի աղջիկ էր ապրում: Նա արև շատ էր սիրում: Վաղ առավոտից հիանում էր ոսկեզօծ գնդով և հետևում նրան մինչև վերջալույսը: Իսկ երբ արևն անհետանում էր սարերի հետևում, պառկում էր իր փայտե մահճակալին և միայն արևի մասին էր մտածում: Ամռան արևն անխնա այրում էր: Մարդիկ տանջվում էին անվերջանալի տապից: Ծարավից թոշնել էին ծառ ու ծաղիկ: Այդ ժամանակ փոքրիկ աղջիկը հասկացավ, որ մարդիկ առանց անձրևի  ապրել չեն կարող: Մի օր նա կանգնեց ուղիղ արևի տակ և նրան խնդրեց.

-Սիրելի՛ արև, մարդկանց անձրև է պետք:

  1. Տեքստից դուրս գրեք մեկական գոյական և ածականյ:

Գոյական-ծառ,

Ածական-փոքրիկ

  • Դուրս գրեք մեկ բարդ բառ և նրա արմատներով ստացեք մեկական նոր բառ:

Վերջալույս-վերջ-ա-լույս-վերջավորություն-լուսատիտիկ

  • Դուրս գրեք մայրամուտ, զմայլվել բառերի հոմանիշները:

Մայրամուտ-վերջալույս,

Զմայվել-հիանալ

  • Կոչական ունեցող նախադասությունը գունավորեք::

Leave a comment