Հազար մեկ թվականի աշնանամուտին Անի քաղաքը ցնծության մեջ էր:Տրդատ ճարտարապետն ավարտել էր Անիի Մայր տաճարի կառուցումը:Գագիկ արքայի հրավերով եկել էին Հայոց աշխարհի բոլոր իշխանները ու հոգևորականները ,որպեսզի մասնակից լինեն տաճարի օծմանը:Հոյակերտ, վայելչատես տաճարը կանգնել էր իր բարձրաբերձ կամարներով ու զարդարուն խորանով: Տաճարի գլուխը ձուլվել էր ամպերին:Լուսարձակ ջահերի թրթռացող լույսը նման էր երաժշտական ելևէջի: Նրբահյուս քանդակների ու զարդանախշ սյուների վրա ծավալվող լույս մի սրբազան խորհրդավորություն էր ստեղծում շուրջը,այդ պահին գմբեթն ասես լողում էր երկնքում ,քանի որ շատ թեթև ու օդեղեն էր թվում:
- Տեքստի միջից գտնել թվական և գրել, թե թվականի 4 տեսակներից որ խմբի մեջ է դա մտնում: Հազար մեկ-քանակական
- Տեքստում գտնել 3 բարդ բառ և առանձնացնել արմատները:
Աշնանամուտ-աշուն-ա-մուտ,բարձրաբերձ-բարձր-ա-բերձ, հոյակերտ-հոյ-ա-կերտ
- Տեքստից դուրս գրել երկու անձնանիշ և երկու իրանիշ գոյական, գրել, թե ինչ հոլովով են դրանք դրված:
Իրանիշ-տաճարը-հայցական,գմբեթն-ուղղական,
Անձնանիշ-Տրդատ-ուղղական,Գագիկ-գործիական
- Տեքստից դուրս գրել մեկ նախադասություն, որում թվարկում կա:
- Գագիկ արքայի հրավերով եկել էին Հայոց աշխարհի բոլոր իշխանները ու հոգևորակաները որպեսզի մասնակից լինեն տաճարի օծմանը: