Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մայրենի ապրիլ 13

  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
  2. Հիսունչորս,ութ հարյուր քառասունյոթ, վեց հազար ինը հայրուր ութսունհինգ, տասներկու հազար հինգ հարույր քառասունվեց, վաթսունութ,իննսունհինգ,տասնհինգ,հիսունութ, վեց հայրուր իննսունյոթ, ութսունինը
  3. Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:

    11-99 թվականները գրվում են միասին, 100-ից բարձր թվականները գրվում են անջատ:

  • Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի: Տասը, քսան, երեսուն, քառասուն, հիսուն ,վաթսուն, յոթանասուն, ոթսուն,ինսունշ

երեք – սուն

Չորս-սուն

Հինգ-սուն

Վեց-սուն

Յոթ-սուն

Ութ-սուն

Ինը-սուն

Սուն մասնիկը ավելացնում է 10:

Posted in Մաթեմատիկա, Առաջադրանքներ

Երեք իրար հաջորդող թվեր

  • Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Որո՞նք են այդ թվերը։
    303:3=101
    101-1=100
    101+1=102
    100+101+102=303
  • Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը,  որոնց  գումարը լինի  363:      

363:3=121
121-1=120
121+1=122
120+121+122=363

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Posted in Մայրենի

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

Գոյական-ընկերներ,վտանգ,հրամանատար,

Ածական-սիրելի                                                                                                                                     Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)

Գոյական-,լույերը,Անահիտ

Ածական-շշուկով,փոքրիկ

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)

Գոյական-Անձրև,հիշողություն,

Ածական-Հաճելի,հորդառատ

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)

Գոյական-Սեր,քույր, Մարգարիտ,

Ածական-Ջերմ,կրտսեր,

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (4 գոյական, 3 ածական)

Գոյական-Ծաղիկներ,զարդեր,տոն,զույգ,

Ածական-Գունավոր,գեղեցիկ,հարսնեական

Բառերը հոգնակի դարձնել:

Մարդ, դաս, սյուն, ձուկ , մատ, ձեռ, ոտ, հարս, գրատուն, ձեռագիր, պատմագիր, հեռախոս, մարդասպան,տղա, աստղ, գնդակ, գլուխ:

Մարդիկ,դասեր,սյուներ,ձկներ,մատներ,ձեռքեր,ոտքեր,հարսներ,գրատներ,ձեռագրեր,պատմագրեր,հեռախոսներ,մարդասպաններ,տղաներ,աստղեր,գնդակներ,գլուխներ

3. Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները

Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հասաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:                                                                                                                                     Անձնանիշ –Ռուսներ,մայրիկ, ,դասընկեր, Հայաստան, օդաչու,                                                                                                    Իրանիշ գոյականները- ինքնաթիռ, ,լավություն, , քաղաք,դասացուցակ,ավտոմեքենա

6. Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով- Մաքուր-ավելի մաքուր -ամենամաքուր , կաղ-ավելի կաղ- ամենակաղ, հին-ավելի հին-հնագույն, կարմիր-ավելի կարմիր-կարմրագույն, դաժան-ավելի դաժան-դաժանագույն, կարճ-ավելի կարճ-ամենակարճ:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Ինքնաթելադրություն

Աղջկա խնդրանքը

Ժամանակով մի աղջիկ էր ապրում: Նա արև շատ էր սիրում: Վաղ առավոտից հիանում էր ոսկեզօծ գնդով և հետևում նրան մինչև վերջալույսը: Իսկ երբ արևն անհետանում էր սարերի հետևում, պառկում էր իր փայտե մահճակալին և միայն արևի մասին էր մտածում: Ամռան արևն անխնա այրում էր: Մարդիկ տանջվում էին անվերջանալի տապից: Ծարավից թոշնել էին ծառ ու ծաղիկ: Այդ ժամանակ փոքրիկ աղջիկը հասկացավ, որ մարդիկ առանց անձրևի  ապրել չեն կարող: Մի օր նա կանգնեց ուղիղ արևի տակ և նրան խնդրեց.

կարդալ ավելին
Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Բառարան՝

  • ոսկուն ՝-ոսկի է
  • բոռ, պիծակ-միջատներ
  • զերդ- ինչպես
  • փայլակ- կայծակ
  • դեղձանիկ-թռչունի տեսակ

Առաջադրանքներ՝

  • Քո կարծիքով հեղինակը սիրո՞ւմ, թե՞ չի սիրում իր արտը: Պատասխանդ հիմնավորիր: Հեղինակը սիրով է աճեցրել ցորենի դաշտը, նա պատմում է դա իր բանաստեղծությունով:
  • Ի՞նչ ես հասկանում հասուն արտ ասելով: Հասուն արտ ասելով հասկանում եմ ցորենը արդեն հասած է և պատրաստ է հնձելու:
  • Ինչո՞ւ է հեղինակը գրում՝ Արտս ոսկուն է, նըման բոցերու: Իմ կարծիքով նա պատմում է իր շքեղ հասուն արտի մասին, հասուն ցորենը ոսկեգույն շողշողում է արևի տակ,կարծես կրակ լինի:
  • Բացատրիր այս տողերը՝ գամ ոսկիդ հնձեմ: Ցորենի հատիկը այնքան թանկ է նրա համար, նրան թվում է, որ նա հնձում է ոսկի:
  • դուրս գրեիր փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները և բառերը:

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու

Երկինքն է կըրակ.

Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Կ’անցնին զերդ փայլակ:

Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը Ոսկե-սպիտակ…
  2. Ինչի՞ մասին է բանաստեղծը գրել: Բանաստեղծը նկարագրում է ցորենի հասկի գեղեցկությունը:
  3. Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը և ընտրությունդ հիմնավորիր: Հովե՜ր կ’ացնին. Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան. Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման: Գեղադալար կողերն ի վար բըլուրի Ծովե՜ր կ’անցնին: Ես այս հատվածը ընտրեցի, որովհետև շատ բարություն կա:

4. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծը ցորենի դաշտը համեմատում ալեկոծված ծովի հետ:

Քամին այնպես է ալեկոծում ցորնի դաշտը, որ թվում է թե ծով է ալեկոծված ,ցորենի ալիքները հիշեցնում են ծովը:

5. Բանաստեղծությունը սովորիր անգիր: