Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Uncategorized

Նորատուս

Նորատուսը հայտնի է իր գերեզմանոցով, որի հին մասն ընդգրկել է մոտ 800 խաչքարեր` կերտված 9-17-րդ դարերում։

Խաչքարերը բազմազան են` պայմանավորված այդ արվեստի զարգացման այս կամ այն ժամանակաշրջանով. առանձնացվում են խաչքարային արվեստի զարգացման հիմնական երեք ժամանակաշրջաններ` 9-10-րդ, 11-12-րդ և 13-16-րդ դարեր։

Նորատուսի գերեզմանատունն իր մեծությամբ երկրորդն է Ջուղայի (Նախիջևան) պատմական գերեզմանատնից հետո, որտեղ գտնվող մոտ 2500 խաչքարերը 1998-2005 թթ. ընթացքում ծրագրված ավեր-վում էին Ադրբեջանի կողմից։ Ջուղայի խաչքարեր կան Էջմիածնի Մայր տաճարի բակում։ Ջուղայի գերեզմանատան կործանումից հետո Նորատուսը խաչքարերի ամենամեծ համալիրն է աշխարհում։


Խաչքարային արվեստի զարգացման պատմությունը

Խաչքարը համաշխարհային մշակութային ժառանգության շտեմարանում հայ ժողովրդի թողած ամենաինքնատիպ դրսևորումներից է։ Հիմնված լինելով հուշակոթողային արվեստի ավանդույթների վրա` խաչքարային արվեստը սկսել է զարգանալ վաղ քրիստոնեական շրջանում և իր բարձրակետին է հասել միջնադարում։ Նորատուսում խաչքարերի կերտման տարբեր ժամանակաշրջանների հրաշալի նմուշներ կան։

Խաչքարային արվեստի ակունքները տանում են դեպի նախաքրիստոնեական ժամանակաշրջան, երբ «վիշապներ» կոչվող մոնումենտալ հուշարձաններ էին կերտվում` իբրև ջրապաշտամունքի կոթողներ։ Դրանք հայտնաբերվել են Գեղամա լեռներում, Արագածի լանջերին, Վայոց ձորում և այլուր։ Հետագայում (Ք.ա. 8-7-րդ դդ.) ուրարտական արքաները պատվան-դանների վրա կանգնեցնում էին քառակող կոթողներ` արձանա-գրությունների և հռչակագրերի փորագրման նպատակով, որոնք և համարվում են խաչքարի նախատիպեր։ Ամենահայտնի կոթողներից մի քանիսը գտնվում են Զվարթնոցում (Ռուսա II), Գառնիում (Արգիշտի) և Վանում (ներկայիս Թուրքիայում)։ Հելլենիստական ժամանակաշրջանի կոթողներ կարելի էր գտնել հեթանոսական պաշտամունքային վայրերում և գյուղամիջյան ճանապարհներին։

4-5-րդ դարերում բազմաստիճան պատվանդաններին կանգ-նեցված սյուներին վերնամասում ագուցված խաչերով կոթողներ էին դրվում տարբեր վայրերում (Արթիկ, Թալին)։ Հեթանոսական մեհյանները եկեղեցիների վերածելիս քրիստոնյաները հաճախ խաչեր էին կանգնեցնում` իբրև իրենց նոր կրոնի խորհրդանիշներ։ Համաձայն վկայությունների` Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմե և Գայանե կույսերի նահատակման տեղում, ճանապարհներին և քաղաքային հրապարակներում խաչեր է կանգնեցնել տվել։ Ըստ ավանդության` խաչափայտեր են կառուցվել Սևանա կղզում, Սանահինում և այսպես մինչև Վրաստան։

Փայտը քարով է փոխարինվել 5-7-րդ դարերում, երբ սկսել են «թևավոր խաչեր» կերտել։ «Թևավոր խաչերի» և քառակող կոթողների հետագա զարգացումը հանգեցրեց կոթողային հուշարձանի նոր տիպի` խաչքարի առաջացմանը, որն իր վերջնական ձևավորումը ստացավ 9-րդ դ.։

9-10-րդ դարերում, երբ Հայաստանն ազատագրվեց արաբական տիրապետությունից, երկիրը սկսեց բարգավաճել, երբ Անին, Լոռին, Կարսն ու Վանը վերածվեցին ծաղկուն կենտրոնների, հենց այս ժամանակաշրջանում էլ զարգացում ապրեց խաչքարերի կերտման արվեստը։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Կրթահամալիրի զարգացում

Անդրադարձ կրթահամլիրին և դպրոցին: Ի՛նչն է ամենակարևորը կթահամալիրում, ի՞նչն եք ամենից շատ գնահատում, ինչը չեք հավանում, ի՞նչ կուզենայիք, որ փոխվեր, կրթահամալիրի զարգացումը ինչպե՞ս եք տեսնում՝ ի՞նչը պետք է զարգանա ըստ ձեզ: Նյութը ներկայացնել հարցազրույցի տեսքով՝ հարցերը մշակում եք և տալիս ձեր ընկերոջը, ինքն էլ՝ ձեզ:

1․Ամենակարևորը ինձ համար ազատությունն է, որովհետև այսպիսի դպրոցներ շատ հազվադեպ են հանդիպում։

2․Ես ամենաշատը գնահատում եմ դասատուների խստությունը և նվիրվածությունը։

3․Ես կցանկանայի ,որ մեր ընդմիջումները ավելի երկար լինեին։

4․Մենք ապագայում կունենանք ավելի շատ կրթահամալիրներ ուրիշ մարզերում։

5․Ճամփորդություները ավելի հաճախ լինեն։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Ուրիշի ուղղակի խոսք

Կետադրեք նախադասությունները

  1. Բժշկուհին ասաց.
    -Պետք է ամեն օր խմեք նշանակված դեղերը։
  2. – Այստեղ բոլորդ իջեք, – բացականչեց վարորդը։
  3. – Կես ժամից, – հայտարարեց օդաչուն, – ինքնաթիռը վայրէջք է կատարելու։
  4. – Բոլորդ գնացեք տուն, – խիստ հրամայեց ոստիկանը։
  5. – Կարմիր գույնով ներկեք ծաղիկները, – ասաց ուսուցչուհին։

Ուրիշի ուղղակի խոսքի համար գրեք հեղինակի խոսք և կետադրեք

  1. – Արագ հեռացեք այստեղից, – ասաց ոստիկանը ։ 
  2. Հայրիկն ասաց երեխաներին.
    – Թողեք, ես կավարտեմ այդ աշխատանքը։ 
  3. – Բոլոր խնձորները այգուց հավաքիր, -ասաց Արամը- և լցրու զամբյուղը։ 
  4. – Պատուհանները բացեք, գարուն է եկել, -ասաց մայրիկը։ 

Նախադասությունները կետադրեք, եթե դրա անհրաժեշտությունը կա

  1. Նրանք հեռացան, քանի որ արդեն ավարտել էին աշխատանքը։
  2. Նրանք խանութից գնեցին կարտոֆիլ, կաղամբ, գազար և կանաչիներ։
  3. Առավոտյան ավարտեցին աշխատաքը և գնացին տուն։
  4. Անահիտը, Կարինեն, Մարիամը գնացին այգի, որպեսզի ծաղիկ հավաքեն։
  5. Ուսուցչուհին խիստ բարկացավ, և աշակերտները հասկացան, որ իրենք սխալ էին իրենց պահել։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Թեսթ 6 Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

 Բայց մենք (հասկանում ենք), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչում էին) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշեցի) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախեցա), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Եղբայր

Հարյուր

Պատմվածք

հեքիաթ

2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ               հմայիչ
       բ/ շատ                      բազմաթիվ
       գ/կախարդական    մոգական

       դ/ մեծ                        ջոջ,խոշոր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ – բարդ

      գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ – ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ – ածական

      բ/ տխուր – գոյական

      գ/ գառնուկ – գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

       հասկանալ                                  հասկանում ենք

       վախենալ                                    վախեցա

       ճանաչել                                         ճանաչում էին

      հիշել                                            հիշեցի        
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:
      ենթակա  Իշխանիկ                                                                                                                                                

ստորոգյալ   -ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Պատմողական-«Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»

Հարցական-Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:
11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին:

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
Նրանք հարցնում են.

«Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

 13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:

  Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Ուրիշի ուղղակի խոսքը

Գտեք նախադասությունների կոչականները և կետադրեք:

-Ես քեզ երբեք չեմ ների, Մարկո ՛ս , քո այդ վատ արարքը, չեմ մոռանա:

-Աղջիկնե ՛ր, մի քանի վայրկյանից ավարտում եմ աշխատանքս և կգամ ձեզ հետ:

– Դու ՛ք, ամեն ինչ մոռացության եք տվել, անամոթներ:

– Միայնակ զբոսնում ես ,փոքրի՛կ ,միթե չես վախենում, ավազակներից:

-Սրիկանե ՛ր, այդ ամենի համար դուք դեռ պատասխան եք տալու:

2. Ուրիշի ուղղակի խոսք կետադրեք:

Գորտերը հպարտ հայտատարեցին․ -Մեր ճահիճից լավ տեղ աշխարհում չկա:

Տղան ծնողներին ասաց․

– Ես գնալու եմ հեռու երկիր և վերադառնալու եմ 10 տարուց:

Ուսուցիչը զգուշացրեց սովորողներին․

– Եթե դուք շարունակեն ձեզ անկարգ պահել, խիստ նկատողություն կստանաք:

Ոստիկանը կանգնեցրեց վարորդին և տեղեկացրեց․

– Դուք գերեզանցել եք մեքենայի արագույթունը, որի համար պետք է տուգանվեք:

3. Հեղինակի խոսքը դրեք ուրիշի ուղղակի խոսքի սկզբում, մեջտեղում, վերջում և կետադրեք:

Նապաստակները սարսափած ասացին․ -Մոտերքում գայլ է հայտնվել, շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում:

Թռչունները երգում էին,- շուտով գալու է գարունը,- այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու:

Քույրը եղբորն ասաց,- այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ,-դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ: