Month: May 2021
Թեսթ 5
Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը
Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:
… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանում էր) թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողեց)այնտեղ մենակ:
Ահա բեմեզրի լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ ես սկսեցի երել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարեցի), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:
պետք – Ես գիտեմ, որ դա է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվում ) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
առաջին
վերադարձա
երգել
կարդալ ավելինՍտորակետ #1
1. Կետադրեք տեքստը
Նրա հայրենիքը եղել է բարձրաբերձ անառիկ Սասունը: Այդ խուլ հեռավոր ու հիասքանչ երկրի մոռացված անկյունը, որտեղ ձորերը դառնում են անդունդներ: Տաք դաշտերում վտակների ափերին աճում են վայրի խաղողը ,տանձ , և մարդը երբեք չի տեսնում դրանց բերքը, որովհետև արջերն ավելի շուտ են գտնում դրանք: Այստեղ աճում է նաև վայրի հոնը , թուզը, որը քաղցր է ու անուշահամ: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ տնակները , ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն:
2. Երբ է և, ու շաղկապներից առաջ դրվում ստորակետ:
Երբ որ նախադասության մեջ գործողություն կատարողը փոխվում է 3. Գտեք նախադասության ենթական:
Աշնանը, բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում:
Գիշերները արջերը կարող են տրորել կորեկը:
Ընկույզի մեծությամբ կարկուտը ջարդել է այդ մարդու տանիքը:
Բոլորի համար անսպասելի պայթեց պատերազմը:
Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն հասավ ինչ-որ հարթավայր:
4. Գտեք նախադասությունների շաղկապները, ընդգծեք, դրանցից առաջ դրեք ստորակետ:
Մարդիկ փախչում էին, որովհետև լսել էին պատերազմի լուրը:
Հեռուներից եկել էին երկու կին ,ովեքր իրենց հետ բերել էին տարբեր զարմանալի առարկաներ:
Նրանք մոռացել էին ընկերոջ մասին, բայց ընկերը նրանց ներեց:
Քամին պոկում էր ծառի վերջին տերևները, և աշունը դանդաղ զիջում էր իր տեղը ձմռանը:
Նրանք ավարտեցին իրենց աշխատանքը հավաքեցին գործիքները, և լուռ հեռացան:
Մենք չենք անհանգստացնի քեզ, քանի որ դու ամենից լավ աշխատողն ես: