Ես այս տարի շատ երջանիկ եմ, որովհետև կինոֆոտոյից ցուցահադես պիտի ունենամ ։ 4-րդ դասարանում շատ գիտելիքներ ստացա, իմ ամենամեծ երազանքը նորից այցելել Արատես, որտեղ շատ գեղեցիկ վայրեր այցելեցինք ։Այս անգամ ես գիտեմ, որ ավելի հավես է լինելու։ Չիրականացված ծրագրեր չունեմ։ Մայրենիի համայա բոլոր նախագծերին մասնակցել եմ ։Մենք այս տարի հասցրել ենք շատ բանաստեղծություներ սովորել Եղիշե Չարենցից,Հովանես Թումանյանից և այլն։ Չեմ մասնակցել շատ քիչ նախագծերին:
Day: June 10, 2021
Ճամբար դեպի Արատես
Մեր ճանապարհը մեզ նորից տարավ դեպի Արատես։ Արատեսում չքնաղ տեսարաններ էին բացվում դեպի սարեր։ Գիշերները մենք խարույկի մոտ նստած խոսում էինք, բայց ես մտածում էի՝ ի՞նչն է այս հրաշք տեղը այսպես գեղեցկացնում ու ես հասկացա,որ ես իսկապես դարձել եմ Արատեսցի։ Շատ տպավորիչ էր։ Ես շատ անգամներ գնացել եմ Արատես, բայց երբեք այսպիսի տպավորությամբ չեմ եկել։
Ճամփորդություն դեպի Զվարթնոց
Զվարթնոցում մենք տեսան չքնաղ ավերված մի տաճար։ Տաճարին անվանում են ՝Զվարթնոցի տաճար։ Տաճարը չքնաղագույն էր նաև տաճարի հետնամասը։ Բացվում է տեսարան դեպի Արարատ և Սիս։ Ես այնտեղ իմացա, որ տաճարի շինարարական աշխատանքները սկսել են 642 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շինարարի առաջնորդության տարիներին։ Առաջին անգամվա համար շատ հավես էր ։Ինձ դուր եկավ այդ պատմական տաճարը՝ իր յուրահատուկ ոճով։