Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

Հնչյունաբանություն

Կըր-կին

Դըռ -նա-բաց

Եր-բե-մըն

Գըր-քա-յին

Կըր-ակ

Ուրե-մըն

Ծա-նըր

Սըր-տա-բաց

Զը-վարթ

Տըխ-րել

Խըմ-բա-վո-րել

Ա․ Արքայական — ար-քա-յա-կան, մեծանալ — մե-ծա-նալ, կենտրոնական — կեն-տրո-նա-կան, վերջնական — վերջ-նա-կան, ճերմակաթև — ճեր-մա-կա-թև

Բ․ Հևասպառ — հևա-սպառ, կեղևապատ — կե-ղև-ա-պատ, տերևաթափ — տե-րև-ա-թափ, կարևորել — կա-րև-ո-րել, թևատարած — թև-ա-տա-րած

Գ․Անկրկնելի — ան-կըր-կը-նե-լի, անդնդախոր — ան-դըն-դա-խոր, մտածել — մը-տա-ծել, մրցանակ — մըր-ցա-նակ, գտնել — գըտ-նել, արկղ — ար-կըղ

Այս բաժին անվանել են Հնչյունաբանություն, որովհետև  ուսումնասիրում է հնչյունները և նրանց առանձնահատկությունները ։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Ես այս առակը կարդալով, հասկացա, որ պետք է ամեն ինչից շնորհակալ լինել։

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Առակի գլխավոր հերոսը վերին աստիճանի անշնորհակալ ,դժգոհ և ագահ մարդ էր։

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Հացը հացվորին տուր, մի հատ էլ ավել տուր։

Լավություն արա ու գցի ջուրը, Ձուկը չի իմանա Աստված կիմանա։

4․Առակից դուրս գերել՝ով և ինչ

ինչ-ընտանիք,գիշեր,ցերեկ,գառ,ջուր,հաց,բախտ,կաթ,աման,ապուր,ոչխար

ով-ծնողներ,կույրը ,անդամ,