Ջազ (անգլերեն՝ Jazz), 19-րդ դարի վերջում – 20-րդ դարի սկզբում աֆրիկյան և եվրոպական երաժշտական ոճերի սինթեզման արդյունքում առաջացած երաժշտական արվեստի ձև։ Ջազ երաժշտության բնորոշ գծերից էին իմպրովիզացիան, սինկոպացված ռիթմերի վրա հիմնված պոլիռիթմիան և ռիթմիկ ֆակտուրայի կատարման ունիկալ եղանակների համալիրը՝ սվինգը։ Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան (սևամորթների) և արևմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։ Ջազին բնորոշ է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը։
Պատառ՝ վիքիպեդիայից
Իմ ընտանիքում ամենասիրված ոճերից մեկը ջազն է, որը լսվում է ամեն օր։ Հայրիկս ջազ երաժիշտ է։Հաճելի է ջազի տակ գիրք կարդալ։ Ես այսօր ավելի խորացա ջազի մեջ,ընթերցելով ջազի պատմության մասին։