Posted in Հայրենագիտություն, Առաջադրանքներ, Uncategorized

Զորաց եկեղեցի

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 1242-1344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

Վիքիպեդիայից

Զորաց եկեղեցու խորանը բարձր է․Ժամանակին զինվորներ ձիերով էին մոտենում խորանին` օրհնություն ստանում ու մեկնում կռվի։

Posted in Մայրենի, Uncategorized

Լեզվական աշխատանք

  44.Ընդգծված բառը փոխարինի´ր դեղինով նշված  բառերից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:

Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:

Ծաղիկների հոտը ինձ մի հին երգ է հիշեցնում:

Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում դեմքը:

Զորքը շրջապատել էր բերդն ու սպասում էր հրամանի: 

Թագավորը  հավաքել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:

Տհաճ պատմաթյան մեջ ընկանք:

Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի պայծառ օր բացվեց:

Բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր թե որ բառը որով փոխարինես:

Ընտրեցի իմաստով մոտ բառերը։

 45.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ գյուտերի փուլը: Մարդիկ հայտնագործեցին, թե ինչպե՞ս պետք է պահել կրակը, ինչպե՞ս կենդանիներին ընտելացնել, քարից ու ոսկորներից   տարբեր գործիքներ սարքել, և վերջապես սկսեցին զբաղվել հողագործությունը:

46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ  մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:

Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:

Բ. Փնտրել, որոնել, ման գալ:

Գ. Մտածել, խորհել, միտք անել:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով նման են, բայց ձևով՝ տարբեր ։ Այդ բառերը կարելի է անվանել հոմանիշներ:

47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել, փշրել,կոտրել,կտոր-կտոր  անել ,կոտրատել,                          հավաքել, ամբարել,գումարել , կուտակել,ժողովել,       հասկանալ,պարզել, գլխի ընկնել ,կռահել ,                                                 պահել,  ծածկել,  քողարկել,  թաքցնել,   պատսպարել,:

48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմնման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր,պետություն, թագավորություն,կայսրություն,  տերություն , մազ,հյուսք, ծամ, վարս, հեր                           դեպք,եղելություն,պատահար, իրադարձություն, միջադեպ                  արշալույս, ծեգ,  , այգաբաց,  լուսաբաց:

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Արատես գետ

ԱրատեսԱյսասի, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռներից և Շատին գյուղից հյուսիսում աջից միախառնվում Կարակայա գետին։ Երկարությունը 12 կմ է։ Ընդհանուր ջրահավաք մակերեսը` 33,2 կմ²։ Գետի վրա նախատեսում է կառուցել «Նանե» ՓՀԷԿ, ՓՀԷԿ-ի շահագործման դեպքում Այսասը խողովակի մեջ կվերցվի գետի 5996 մետր գումարային տարածքում, որը կազմում է գետի մոտ 50 %։

Ես գնացել եմ Արատես գետ․․․