44.Ընդգծված բառը փոխարինի´ր դեղինով նշված բառերից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:
Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:
Ծաղիկների հոտը ինձ մի հին երգ է հիշեցնում:
Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում դեմքը:
Զորքը շրջապատել էր բերդն ու սպասում էր հրամանի:
Թագավորը հավաքել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:
Տհաճ պատմաթյան մեջ ընկանք:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի պայծառ օր բացվեց:
Բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր թե որ բառը որով փոխարինես:
Ընտրեցի իմաստով մոտ բառերը։
45.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:
Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:
Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ գյուտերի փուլը: Մարդիկ հայտնագործեցին, թե ինչպե՞ս պետք է պահել կրակը, ինչպե՞ս կենդանիներին ընտելացնել, քարից ու ոսկորներից տարբեր գործիքներ սարքել, և վերջապես սկսեցին զբաղվել հողագործությունը:
46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:
Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:
Բ. Փնտրել, որոնել, ման գալ:
Գ. Մտածել, խորհել, միտք անել:
Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով նման են, բայց ձևով՝ տարբեր ։ Այդ բառերը կարելի է անվանել հոմանիշներ:
47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:
Ջարդել, փշրել,կոտրել,կտոր-կտոր անել ,կոտրատել, հավաքել, ամբարել,գումարել , կուտակել,ժողովել, հասկանալ,պարզել, գլխի ընկնել ,կռահել , պահել, ծածկել, քողարկել, թաքցնել, պատսպարել,:
48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ–նման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:
Երկիր,պետություն, թագավորություն,կայսրություն, տերություն , մազ,հյուսք, ծամ, վարս, հեր դեպք,եղելություն,պատահար, իրադարձություն, միջադեպ արշալույս, ծեգ, , այգաբաց, լուսաբաց: