Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Կոմիտասյան օրեր, Uncategorized

Կոմիտաս 6 փաստ

1.Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։  

2. 1881թ. Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոնը: Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին: Կաթողիկոսը սկսում է խոսել հայերեն, Սողոմոնը ոչինչ չի հասկանում. Քյոթահիայում հայերեն խոսելն արգելված էր, տղան միայն թուրքերեն գիտեր: Բարկացած կաթողիկոսն ասում է, որ եթե հայերեն չգիտի, ուրեմն այդտեղ անելիք չունի: (Ճեմարանում կրթությունը հայերեն լեզվով էր): Սողոմոնն էլ ասում է. «Ես էլ եկել եմ սովորելու»: Ու երգում է «Լույս Զվարթ» երգը՝ առանց բառերը հասկանալու: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:

3. ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգևորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։

4. Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

5. Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

6. Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:

Leave a comment