Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Հ. Սահյան «Կա մի թուլություն»

Կա մի թուլություն,

Որ ինձնից վանել

Չեմ կարողանում,

Քո չարության դեմ

Բարություն չանել

Չեմ կարողանում:

Քեզ դեռ չգրված

Երգիս տողի պես

Անգիր եմ արել…

Անգիր եմ արել,

Բայց արտասանել

Չեմ կարողանում:

Ես քեզ մոռանալ

Քեզանից հեռանալ

Չեմ կարողանում:

Ինձ քեզնից խլել,

Ինձնից վերանալ,

Չեմ կարողանում…

Հարցեր և առաջադրանքներ

Ինչ թուլության մասին է խոսւոմ Հ. Սահյանը:

Սիրո թուլության մասին է, որ չես կարող կտրել ։

Փորձեք բացատրել թուլություն բառը, այն լա՞վ թե վատ վիճակ է: Պատասխանը հիմնավորեք:

Թուլոթույունը վատ վիճակ է, որովհետև ընկճվում ես ու հետո չես կարող խոսել

Երբևէ փորձե՞լ եք չարության դեմ բարություն անել: Պատմեք այդ մասին:

Այո երբ 8 տարեկան քույրիկիս հետ վիճում եմ , ուզում եմ այնպես անեմ, որ հաշտվենք։

Ինչպե՞ս կարելի է մարդուն անգիր անել: Ինչպե՞ս եք այս տողերը հասկանում՝

Սերը չես կարող բացատրել ,և այս տողերը այդ է բացատրում ։

Քեզ դեռ չգրված

Երգիս տողի պես

Անգիր եմ արել…

Բացատրեք այս տողերը՝ Ինձ քեզնից խլել, չեմ կարողանում…

Սերս չեմ կարող կտրել քեզանից, նրա սերը այնքան մեծ է , որ նա չի կարող թողնել այդ ։

Leave a comment