75. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:
Օրինակ՝
ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:
Սիրտ տալ-քաջալերել, հոգին առնել-սպանել, գլուխը կորցնել-մոլորվել, արևը խավարել-մեռնել, հալից ընկնել- հոգնելուց ուժասպառ լինել, սիրտը վկայել-Որևէ բանի նախազգացում ունենալ, երես դարձնել-հեռանալ,մոռանալ, սիրտ անել-համարձակվել, բկին չոքել-ստիպել:
76. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր
ա) ուղիղ իմաստով,
Փոշեհատիկը քադակագործի աչքը ընկավ։
Որսորդը ձեռքը քաշեց հրացանից։
Առջը գլուխը պահել էր մեղուների խայթոցներից։
Ճանպարհորդը ամբողջ օրը ոտքի վրա էր։
Երեխաները պարանը հասցրեցին ծայրը ծայր։
Ինքնաստուգման օրերը հաշված են։
բ) որպես դարձվածք:
Մարզիկ աչքի ընկավ նրա ճարպկությամբ։
Հետախույզերը ձեռք քաշեցին նախնական պլանից։
Ծույլը գլուխ է պահում դասերից։
Նավապետը ոտքի վրա որոշումներ կայացրեց։
Պիտերը աշխատանքը հասցրեց ծայրը ծայրին։
Շերլոկ գիտեր, որ նրանց օրերը հաշված են։
Օրինակ՝
1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:
2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:
78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
բարձր հասակ ունեցող – բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապուտաչյա, արքայի որդի-արքայորդի, հույների երկիր-Հունաստան, փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ, քաղաքում ապրող-քաղաքացի, հայերի երկիր-Հայաստան:
79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Ավետիս (բարի լուր) բերող-ավետաբեր, արագ ընթացող-արագընթաց, բաժակը ձեռքին արտասանվող ճառ-կենաց, վեպ գրող-արձակագիր, բառարան գրող-բառարանագիր, արտասահմանում ապրող մարդ-արտասահմանցի, բույսերի մասին գիտություն-բնագիտություն:
80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:
Օրինակ՝
գրասեղան – գր (գիր) + ա + սեղան:
Պահարան – պահ + արան:
Դուռ – չի բաժանվում:
Հականիշ-հակ+ա+նիշ, բանջարանոց-բանջար+ա+նոց, աշակերտ-չի բաժանվում, աշակերտական-աշակերտ+ա+կան, տարրական-տարր+ա+կան, զլխավոր-գլխ(գլուխ)+ա+վոր, կարմիր-չի բաժանվում, դաշտամուկ-դաշտ+ա+մուկ, հյուր-չի բաժանվում,հարստություն- հարստ(հարուստ)+ություն, կերառատ-կեր+առատ, վտանգ-չի բաժանվում:
81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:
Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:
Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:
Ա խմբի բառերը պարզ բառեր են ,իսկ Բ խմբինը ՝բարդ և ածանցավոր․․․