81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:
Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:
Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:
Ա խմբի բառերը պարզ բառեր են, իսկ Բ խմբի բառերը բարդ և ածանցավոր բառեր են։
82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս 81-րդ վարժությունը):
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:
Նկար, գլուխ, հինգ, ուրախ, շյուղ, փետուր, գրպան, քաղաք, անուն,
Ուրախություն, փետրագնդակ, նորություն, երկմտություն, շաբաթական, օրացույց, գլխակորույս
83. Ի՛նքդ անվանիր 81-րդ վարժության բառերի շարքերը (ընդհանուր անուններ գտի´ր բառաշարքի համար) և տրված նախադասությունները լրացրո´ւ:
Ա խմբում պարզ բառեր են, որովհետև հնարավոր չէ առանձնացնել առանձին բառերի:
Բ խմբում բարդ բառեր են, որովհետև հնարավոր է առանձնացնել իմաստ ունեցող բառերի :
85. Պարզ և բաղադրյալ բառերը տեղադրի´ր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները լրացո´ւ:
Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են. օրինակ՝ ծով, նկար, սեր :
Այն բառերը, որոնք հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բարդ բառեր են. օրինակ՝ հեռախոս – հեռ + ա + խոս, բարկություն – բարկ + ություն, դռնաբաց-դըռ-նա-բաց, եսասեր-ես-ա-սեր:
86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրի´ր և տրված բառերը բացատրի´ր:
Օրինակ՝
բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: – Բարի:
Բարեսիրտ – բարի սիրտ ունեցող:
Բարեկամ – բարին կամեցող:
Բարեսեր – բարին (բարի բան) սիրող:
Բարետես – բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:
ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ:-Կտուց
Կտցաձև-կտուցի ձև ունեցող
Կտցահարել-կտուցով հարվածել
Կտցաչափ-կտուցի չափ ունեցող
բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն: -Ուղիղ
ուղղագրություն-ուղիղ, ճիշտ գրելու ձև
ուղղագիծ-ուղիղ գիծ
ուղղություն-ուղիղ ճանապարհ
ուղղամիտ-ուղիղ միտք ունեցող
գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել:-Ուղի
ուղեկից -ավտոբուսի պատասխանատու
ուղևոր- ուղի դուրս եկած մարդ
ուղեմոլոր-ուղիների մեջ մոլորված
ուղևորվել-ուղի դուրս գալ