Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

 Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Ա խմբի բառերը պարզ բառեր են,     իսկ Բ խմբի բառերը բարդ և ածանցավոր բառեր են։

82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս  81-րդ վարժությունը):
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:

Նկար, գլուխ, հինգ, ուրախ, շյուղ, փետուր, գրպան, քաղաք, անուն,

Ուրախություն, փետրագնդակ, նորություն, երկմտություն, շաբաթական, օրացույց, գլխակորույս   

83. Ի՛նքդ անվանիր 81-րդ վարժության բառերի շարքերը (ընդհանուր անուններ գտի´ր բառաշարքի համար) և տրված նախադասությունները լրացրո´ւ:

Ա խմբում պարզ  բառեր են, որովհետև հնարավոր չէ առանձնացնել առանձին բառերի:

Բ խմբում  բարդ բառեր են, որովհետև հնարավոր է առանձնացնել իմաստ ունեցող բառերի    :

85. Պարզ և բաղադրյալ  բառերը տեղադրի´ր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները  լրացո´ւ:

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են. օրինակ՝ ծով, նկար, սեր :

Այն բառերը, որոնք  հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բարդ բառեր են. օրինակ՝  հեռախոս – հեռ + ա + խոս, բարկություն – բարկ + ություն, դռնաբաց-դըռ-նա-բաց, եսասեր-ես-ա-սեր:

86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛ր, դրանց  ուղիղ  ձևերը գրի´ր և տրված բառերը  բացատրի´ր:

 Օրինակ՝

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: – Բարի:

Բարեսիրտ – բարի սիրտ ունեցող:

Բարեկամ – բարին կամեցող:

Բարեսեր – բարին (բարի բան) սիրող:

Բարետես – բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ:-Կտուց

Կտցաձև-կտուցի ձև ունեցող

Կտցահարել-կտուցով  հարվածել

Կտցաչափ-կտուցի չափ ունեցող

բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն: -Ուղիղ

ուղղագրություն-ուղիղ, ճիշտ գրելու ձև

ուղղագիծ-ուղիղ գիծ

ուղղություն-ուղիղ  ճանապարհ

ուղղամիտ-ուղիղ միտք ունեցող

գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել:-Ուղի

ուղեկից -ավտոբուսի պատասխանատու

ուղևոր- ուղի դուրս եկած մարդ

ուղեմոլոր-ուղիների մեջ մոլորված

ուղևորվել-ուղի դուրս գալ

Leave a comment