Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

107. Արմատի կրկնությամբ կազմված, գծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:

Օրինակ՝
շուտ-շուտ, երբեմն-երբեմն:

Արագ-արագ, մեկ-մեկ, քիչ-քիչ, մանր-մանր, կամաց-կամաց, հետ-հետ, մեծ-մեծ, տաք-տաք,  բյուր-բյուր,սիրուն-սիրուն,մութ-մութ,երկար-երկար։

108. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):

Օրինակ՝
Փալաս-փուլուս:

Աման-չաման, մարդ-մուրդ, պարապ-սարապ, պակաս-մակաս, մանր-մունր, փոքր-մոքր, ոլոր-մոլոր, սուս-փուս:

109. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝
ճըռ – ճռճռալ, ճռճռոց:

Մըռ, հըռ, չըռ, կըռ, դըռ:

Մըռ-մռմռալ, մռմռոց, հըռ-հռհռալ,հռհռոց, չըռ-չռչռալ,չռչռոց, կըռ-կռկռալ,կռկռոց , դըռ-դռդռալ,դռդռոց։

111. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրությունների) իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:

Պար գալ-պարել, զրույց անել-զրուցել, խաղ անել-խաղալ, թույլ տալ-թույլատրել, ման գալ-զբոսնել, հաց ուտել-ճաշել, քուն մտնել-քնել     , դաս անել-սովորել:

115. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՜ր բառակապակցություններով:

Օրինակ՝
դարավերջ – դարի վերջ,

Աշխատասենյակ – աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած-գառներին արածացնող, բարեսիրտ-բարի սիրտ ունեցող, չարամիտ-չար միտք ունեցող, լեռնագագաթ-լեռի գագաթ, արագահոս-արագ հոսող, հարթավայր-հարթ վայր, աստղագիտություն-աստղերի մասին գիտություն, սրտիկ-փոքրիկ սիրտ  , ծիրանենի-ծիրանի ծառ:

Leave a comment