Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Արծիվն ու հովիվը

Արևմտահայրենից փոխադրում արևելահայերենի

-Կճախրի՜- ծափ տվեց Վաչիկը
Մէ՜,մէ՜, մէ՜,- ուրախացան ուլիկները:
Չալիկը մոտեցել էր հովիվին և պոչը քսում էր նրա ոտքերին նա եւս ուրախ էր։Դրանից հետո Վաչիկը երբեմն մի սև կետ էր տեսնում երկնքում։
– Գիտե՞ս, Չալիկ – ժպտալով ասում էր նա,արծիվն է․ մեզ է հսկում․արծիվը սրատես է։ Ամառ էր ։ Ոլիկները նորից արածում էին , իսկ Վաչիկը մուշ-մուշ քնած էր փափուկ խոտերի վրա։Հանկարծ աղմուկ լսվեց,կարծես գավազանով ժայռին կխփեին։Վաչիկը աղմուկից արթնացավ ու շուրջը նայեց․ժայռի վրա ահագին օձ տեսավ,որի գուխը ջախջախված էր։ Հետո տեսավ արծվին, որը կտուցը կսրբեր խոտերի վրա․ նա ամեն ինչ հասկացավ․․․Վաչիկը գրկեց արծվին ու շոյեց նրա թևերը,մեջքը ․․․
Իսկ Չալիկը մայում էր․
-Մէ՜,մէ




Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Կարդում ենք գրաբար

 Գ. Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

  • զիմաստութիւն — զիմաստություն
  • զխրատ — ըզխրատ
  • զբանս — ըզբանըս
  • հանճարոյ — հանճարո

 Բառարան

  • զիմաստութիւն — իմաստությունը
  •  զխրատ — խրատը
  • բան — խոսք
  • զբանս — խոսքերը

 Հարց և առաջադրանք

  1. Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:Այո բաղաձայնից առաջ զ կարդացվում էր ը։
  2. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
    Ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ խոսքը հանճարի։
Posted in Uncategorized

Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

Երկիր մոլորակը ձևավորվել է մոտավորապես 4.54 միլիարդ տարի առաջ, իսկ կյանքն առաջացել է նրա առաջին միլիարդ տարիների ընթացքում։ Երկրի կենսոլորտն այնուհետև նշանակալիորեն փոփոխության ենթարկեց նրա մթնոլորտային և այլ հիմնական ֆիզիկական կառուցվածքները։

Երկիրը՝ ընդարձակ Արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկը, մի շարք առումներով եզակի է։ Նրա վրա կյանք կա, ջուր կա, իսկ մակերևույթը մշտապես նորանում է։

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը։ Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը։ Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է մինչև 6000 ցելսուսի։ Միջուկում նյութերը հրահեղուկ վիճակում են։ Ենթադրվում է, որ այն կազմված է հիմնականում երկաթից և նիկելից։

Միջնապատյանը տարածվում է մինչև 2900 կմ խորությունը։ Միջնապատյանի խորքերում ջերմաստիճանը հասնում է մինչև 2900 աստիճան ցելսուսի։ Թեև միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է։ Վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալ, հրահեղուկ վիճակում են։

Երկրի ամենակարծր շերտը երկրակեղևն է։ Երկրակեղևի հաստությունը տատանվում է 5-80 կմ-ի սահմաններում։ Այն կազմված է բազմազան ապարներից, որոնք իրարից տարբերվում են կարծրությամբ, գույնով, հալման ջերմաստիճանով և այլ հատկություններով։ Ապարներ են, օրինակ՝ տուֆը, բազալտը, խճաքարը, քարաղը, կավը, ավազը, տորֆը, կավիճը, կրաքարը, քարածուխը և այլն։

Ապարներն ըստ ծագման կարող են լինել հրային (մագմային), նստվածքային և փոխակերպային (ձևափոխված)։ Հրային ապարներն առաջացնում են հրաբխի ժամանակ արտահոսող լավայից, երբ այն սառչում ու կարծրանում է։ Հրային ապարներ են, օրինակ՝ գրանիտը, տուֆը, բազալտը, պեմզան, օբսիդիանը։

Նստվածքային ապարները լինում են օրգանական և անօրգանական։ Օրգանական ծագման ապարները գոյացել են հազարավոր տարիների ընթացքում մահացած օրգանիզմների քայքայումից ու կուտակումից։ Այդ ապարները հիմնականում կուտակվել են ցամաքային գոգավորություններում ու օվկիանոսների հատակում։ Դրանցից են քարածուխը, տորֆը, կավիճը, կրաքարը և այլն։ Անօրգանական ծագման ապարները գոյանում են հրային և փոխակերպային ապարների քայքայումից ու կուտակումից։ Դրանցից են ավազը, կավը, բազալտը, խճաքարը և այլն։

Փոխակերպային ապարներն առաջանում են երկրագնդի խոր շերտերում բարձր ջերմաստիճանի ու մեծ ճնշման պայմաններում նստվածքային կամ հրային ապարների փոխակերպումից։ Օրինակ՝ կրաքարը կարող է վերածվել մարմարի, ավազը՝ ավազաքարի։

Մոլորակը շրջապատված է մագնիսական դաշտով, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է և Երկրի մակերևույթը պաշտպանում Արեգակի՝ կյանքի համար կործանարար հզոր ճառագայթումից։ Սիլիկատային ապարներից կազմված երկրակեղևը պատված է ջրի թաղանթով և մթնոլորտային գազերով. վերջիններս գրեթե ամբողջովին նախկին հրաբխային ժայթքումների արգասիքն են։ Երկրակեղևը կազմված է հատվածներից՝ սալերից, որոնք դանդաղ շարժվում են միմյանց նկատմամբ։ Միլիոնավոր տարիների ընթացքում այդ շարժումների և սալերի փոխազդեցություների արդյունքում ձևավորվել են մայրցամաքները։

Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ագուա «Ջրային հրաբուխ»

Ագուա (իսպ.՝ Agua), հրաբուխ Կենտրոնական Ամերիկայում, Սակատեպելես երկրամասում, Գվատեմալայում։

Ագուան ստրատոհրաբուխ է, որի երկարությունը 3761 մետր է։ Տեղակայված է Անտիգուա-Գուատեմալա քաղաքից ոչ շատ հեռու, Ֆուեգո և Ակատենանգո հրաբուխների դիմաց։ Գտնվում է Ամատիտլան ծովից ավելի արևմուտք։ Հրաբուխի կառուցվածքը համաչափ է։ Ագուայի լանջերը անտառապատ են։ Բաղկացած է անդեզիտներից և բազալտից։ Հրաբուխը պատված է խառնարաններով։ Հրաբխի հյուսիս-արևելքում տեղակայված է 280 մետրանոց խառնարան, 6 խառնարան՝ հյուսիս-արևմուտքում և 2 խառնարան՝ հրաբխի հարավային լանջին։ Պաշտոնապես գրանցված ժայթքումներ չկան, բայց ի շնորհիվ տեֆրաների հետազոտության, պարզ է դարձել որ վերջին ժայթքումը տեղի է ունեցել ժամանակակից շրջանում։

Հրաբուխն ունի նաև այլ անվանում՝ «Ջրային հրաբուխ»։ Այդ անվանումը կապված է առաջացած ավերիչ սելավի հետ, որը բաղկացած էր ջրից և հրաբխային ապարներից, տեղի է ունեցել 1541 թվականի սեպտեմբերի 11-ին։ Այդ ժամանակ սելավը ոչնչացրեց Գվատեմալայի առաջին մայրաքաղաքը՝ Սյուդադ-Վյեխուն, մահացավ 600 մարդ։ Արդյունքում մայրաքաղաք դարձավ Անտիգուան։

Այդ իրադարձությունների վկան այսպես է նկարագրում կատարվածը․

Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երկրակեղևի կառուցվածք

Երկրակեղև, Երկրագնդի արտաքին կարծր քարե թաղանթն է։

Հաստությունը ցամաքատիպ պլատֆորմների սահմաններում 35-45 կմ է, օվկիանոսային պլատֆորմների սահմաններում 5-6 կմ։ Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը՝ բազալտային շերտն է, ունի բազալտներին համապատասխանող ֆիզիկական հատկություններ, միջին հաստությունը մայրցամաքային մասում 16-18 կմ է, օվկիանոսայինում՝ 4-5 կմ է։ Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոհորովիչիչի մակերևույթով։ Այդ շերտերի վրա մայրցամաքային պլատֆորմների սահմաններում տեղադրված է գրանիտային շերտը՝ 15-35 կմ հաստությամբ։ Դրանց սահմանաբաժանը կոչվում է Կոնրադի մակերևույթ։ Այն որոշ տեղերում բացակայում է, իսկ առանձին դեպքերում ունի 10-15 կմ հաստություն։ Պինդ վիճակում է գտնվում նաև Երկրի մանթայի վերին հորիզոնը, որը Երկրակեղևի հետ միասին առաջացնում է քարոլորտը՝ Երկրի մոտ 70-80 կմ հաստությամբ քարային պատյանը։

Posted in Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

Կինո-ֆոտո

  • գրեք՝ ինչպես եք ընկալել, ինչի մասին է ֆիլմը, ձեր կարծիքը
  • Բնությունը պետք է ամեն գնով պահպանել, իսկ դրա փոխարեն ամենօր մի ֆաբրիկա է բացվում ու օդը աղտոտում ենք ։ Ամեն ինչ սկսում է մեր տներից, բակից, փողոցից ։ Աղբի տեղը աղբամանում է։
  • առանձնացրեք կադրեր, որտեղ ձեզ ծանոթ կամ հետաքրքիր կոմպոզիցիա եք տեսնում, մեկնաբանեք (կադրերը կարող եք սքրինշոթ անել)
  • Կադրերը կարող են հիշողություններ պահել իրենց մեջ․․․
  • առաջադրանքները հրապարակեք բլոգում

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Սասունցի Դավիթ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
    այծյամ-վայրի այծ
    պախրա-եղնիկ
    շեմքում-տան դռանը
    կխտար-այծյամ
    կապարճդ-նետաման
    քուլա-բամբակի սև փաթիլ
    ապավեն-հենարան
    մշակ-երկրագործ
    բանեն-աշխատել
    շարական-հոգևոր երգ
  2. Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավո, բարդ, բարդ ածանցավոր։
    անորդի-ան-որդի-ածանցավոր
    որսասար-որս-ա-սար-բարդ
    լուսեղեն-լուս-եղեն-ածանցավոր
    զորավոր-զոր-ավոր-ածանցավոր
    Տիրամայր-տիր-ա-մայր-բարդ
    չարխափան-չար-խափան-բարդ
    մշտական-մշտա-կան-ածանցավոր
    հերություն-հեր-ություն-ածանցավոր
  3. Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։
    Ձեռից ու ոտից ընկած-հոգնած, տառապած
    Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ-մեծ տարացք ուներ
    գնաց մեր ձեռից-գրավեցին,
    քու բանին անցիր- քո գործին անցիր


    4․Որտե՞ղ էր ապրում որսկան Դավիթը և ի՞նչ էր որսում։
    Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից
    Ու դառավ որսկան։
    Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
    Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
    Աղքատ,անորդի մի ծեր կընկա մոտ,
    5․Ինչպե՞ս Դավիթն իմացավ Որսասարի մասին։
    Ծեր պառավտ մի օր անիծելուց ասեց։
    6․Ի՞նչ կարող եք պատմել Որսասարի մասին։
    Որսով մեջը լի որսի սար ուներ.
    Եղնիկ կա էնտեղ,այծյամ ու պախրա
    Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։
    7․Ինչո՞ւ Դավիթը որոշեց վերակառուցել իր հոր հիմնած եկեղեցին, դրա մեջ ի՞նչ խորհրդանշան եք տեսնում։րբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
    Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
    Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
    Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
    Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
    Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,
    Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
    Առաջվան կարգով մեր վանքը շինեն։Մհերը ասաց, որ նրանով մենք անմեռ կմնանք և նրա հիշատակի պատիվ Դավիթը վերակառուցեց եկեղեցին։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վկամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝
լուծել – լուծույթ, լուծում

սպասել – սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:

կարդալ ավելին
Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Մայրենի

Դուրս գրել Էպոսից 15 բառակապակցություն, դրանցով կազմել նախադասություններ։

Հայոց հերոսները նստած էին Սասմա սարերում։Իմ պապի այգում քառասուն տարվա ծառեր կան։ Ահավոր առյուծի ոռնոցը վախեցրեց բոլոր կենդանիներին։ Դյուցազուն ծերը վեր կացավ իր գահից։ Փոքրիկ երեխան հոնքերը կիտած նստած էր։ Սասմա հսկային ողջունեց իր ժողովուրդը։Դավիթը դարձավ լեռների արքա։ Ոտները ամպոտ ներս մտավ մի տարօրինակ մարդ։ Առյուծ Մհերը վայելում էր իր կյանքի երջանիկ օրերը։ Աշնան օրերը գեղեցիկ անցան։ Իմ տատիկը սև հողին ծաղիկներ էր ցանում։ Ծխի պես կանցնեն աշնանային վերջին օրերը։ Գահին նստած էր հսկան ծերունին։ Աստված քաղցր աչքով է նայում մեզ։Մի քանի օր առաջ ծնվեց փոքրիկ ծոռը։