Posted in Մայրենի, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

ԱՇՈՒՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ

Աշունը նման է նկարչի, ով իր ներկապնակի գույներով կարծես ներկել է բնությունը ։Երբ ես լուսանկարում եմ աշունը, զգում եմ սահյանական շունչը։Ամպրոպից հետո, երկինքն ավելի կապույտ է լինում , ծառերն էլ ՝ ավելի խոնարհ են լինում։Իմ լուսանկարների մեջ աշունն ուրիշ գեղեցկություն ունի ։ Մասերնին նկատելով ինձ թվաց թե ժայռից մասուր է կաթում։Առավոտյան արթնանալուց բարի է լինում արևն ավելի, քնքուշ բնությունը նկարելուց ավելի մոտենում ես Սահյանին։Աշնանային քամին կարծես պարի է հրավիրում գույնզգույն տերևներին և հավքերը կարծես մեր գլխավերևում իրար կանչում են ավելի սիրով։Եվ այս ամենը տեսնելով ուզում ես գոռալ կանգառ՜, հողագունդ ,քո պտույտի մեջ թող մայրամուտը մի քիչ երկարի

Լուսանկարը ստացված է․․․

Leave a comment