142. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը : (գիրկ, գիրք)
Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք)
Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ)
Հորթը տրտինգ տալով վազեց մոր մոտ: (հորդ, հորթ)
143. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
Հաչող շունը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)
144. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)
145. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:
Խոսքս մի ընդատիր:
Մինչև ե՞րբ պիտի ծածուկ պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ ավարտվեց:
Օդանավի վայրէջք ոչ ոք չնկատեց:
146. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:
Հորեղբորս որդին մրջյուններով շատ է հետաքրքրվում:
Մրջյունները կանոնավոր զորք ունեն և հարևաները միջատների դեմ պատերազմելու են դուրս զալիս կանոնավոր շարքերով:
Մրջյուններն էլ հակառակորդներ ունեն. դրանք խոշոր ճանճերն են: