Ագուա (իսպ.՝ Agua), հրաբուխ Կենտրոնական Ամերիկայում, Սակատեպելես երկրամասում, Գվատեմալայում։
Ագուան ստրատոհրաբուխ է, որի երկարությունը 3761 մետր է։ Տեղակայված է Անտիգուա-Գուատեմալա քաղաքից ոչ շատ հեռու, Ֆուեգո և Ակատենանգո հրաբուխների դիմաց։ Գտնվում է Ամատիտլան ծովից ավելի արևմուտք։ Հրաբուխի կառուցվածքը համաչափ է։ Ագուայի լանջերը անտառապատ են։ Բաղկացած է անդեզիտներից և բազալտից։ Հրաբուխը պատված է խառնարաններով։ Հրաբխի հյուսիս-արևելքում տեղակայված է 280 մետրանոց խառնարան, 6 խառնարան՝ հյուսիս-արևմուտքում և 2 խառնարան՝ հրաբխի հարավային լանջին։ Պաշտոնապես գրանցված ժայթքումներ չկան, բայց ի շնորհիվ տեֆրաների հետազոտության, պարզ է դարձել որ վերջին ժայթքումը տեղի է ունեցել ժամանակակից շրջանում։
Հրաբուխն ունի նաև այլ անվանում՝ «Ջրային հրաբուխ»։ Այդ անվանումը կապված է առաջացած ավերիչ սելավի հետ, որը բաղկացած էր ջրից և հրաբխային ապարներից, տեղի է ունեցել 1541 թվականի սեպտեմբերի 11-ին։ Այդ ժամանակ սելավը ոչնչացրեց Գվատեմալայի առաջին մայրաքաղաքը՝ Սյուդադ-Վյեխուն, մահացավ 600 մարդ։ Արդյունքում մայրաքաղաք դարձավ Անտիգուան։
Այդ իրադարձությունների վկան այսպես է նկարագրում կատարվածը․