184. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:
Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:
Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:
Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձ և իր ցույց տվող գոյականներ :
185. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:
Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երեի նեղացրել էին:
Երեխան(ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:
Մաունգլին (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:
Նապաստակը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:
Փիսկիը (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:
Թ(ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:
Տեքստը կարդալ, հասկանալ, կարողանալ ներկայացնել
Առարկա ցույց տվող բառերը գոյականներ են:
Պատասխանում են ո՞վ, ի՞նչ հարցերին:
Գոյականները լինում են հատուկ և հասարակ: Հատուկ անունը առարկաներից ամեն մեկին տրվող առանձին անունն է և սկսվում է մեծատառով: Հասարակ անունը առարկաներին տրվող ընդհանուր անուն է և սկսվում է փոքրատառով:
Մարդկանց տրվող հատուկ և հասարակ անունները անձ ցույց տվող գոյականներ են և պատասխանում են ո՞վ հարցին: Մնացած բոլոր գոյականները պատասխանում են ի՞նչ հարցին:
186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր բ) Մանուկներ գ) Հատիկներ
դեղձանիկներ երեխա կապիկներ
վագրեր պատանիներ ձագուկներ
առյուծներ երիտասարդներ կանայք
սիրամարգ մարդիկ տանտիկիններ
Ա-սիրամարգ,Մյուս բառերը հոգնակի են
Բ-երեխա, Մյուս բառերը հոգնակի են
գ-հատիկներ, մյուս բառերը շնչավոր են
187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:
Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:
Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:
Առաջի խմբի բառերը եզակի են, իսկ երկրորդ խմբի բառերը հոգնակի։
188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:
Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ,մայրեր, մատանիներ,տատեր,կատուներ,թութակներ,գրպաններ:
Ա խմբի բառերը եզակի են , իսկ Բ խմբինը ՝հոգնակի։
189. Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր:
187 և 188-րդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով:
1. Գոյականը քանի՞ թիվ ունի:
Գոյականը ունի երկու թիվ ՝Եզակի , հոգնակի։
2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ – միակ, մեկ հատ):
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա կամ անձ։
3. Ի՞նչ է ցույց տսգիս գոյականի հոգնակի թիվը (հոգն – բազում, շատ):
Հոգնակին էլ –մեկից ավելի անձ կամ իր։