Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Պատմություներ, Առաջադրանքներ, Uncategorized

Երևանի պատմության թանգարան

Մենք դասարանով գնացինք Երևան պատմության թանգարան։ Երբ մտանք ներս, ինձ թվաց, թե ես ընկել եմ ժամանակների միջանցք։ Գիդը մեզ ուղեկցում էր և պատմում հին ժամանակաշրջանի մարդկանց կուլտուրան և իրենց կյանքի մասին։ Մենք տեսանք շքեղ սենյակներ։ Սենյակից սենյակ անցնելով կարծես դարից դար էինք անցնում ։ Ամենատպավորիչը Տիգրան Մեծի պատկերով մետաղադրամներն էին․․․Մենք տեսանք մոմից պատրաստված մարդու գլուխ, այնտեղ կար մամոնտի ժանիք։ Ես կարողացա լուսանկարել հնագույն կուժեր ու կենցաղային իրեր։Շատ տպավորիչ էր,խորհուրդ կտամ բոլորին այցելել Երևանի պատմության թանգարան։


Նայել ավելին
Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Գոյականի թիվը

Գոյականի թիվը

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք, տատ, պապ:
Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր,արջեր, փնջեր, լուրեր, բառեր , բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր ,քթեր, քույրեր, մայրեր,  ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:
Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ ,մեքենաներ, բարեկամներ ,աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, պանրագործարաններ,

Կարդալ ավելին