Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Գոյականի թիվը

Գոյականի թիվը

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք, տատ, պապ:
Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր,արջեր, փնջեր, լուրեր, բառեր , բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր ,քթեր, քույրեր, մայրեր,  ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:
Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ ,մեքենաներ, բարեկամներ ,աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, պանրագործարաններ,



Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորւթյունը բացառությամբ մի քանի բառ՝ դուռն,մուկն,մատն,զուգն,և այլն, իսկ  բազմավանկ բառերին ավելանում է ներ վերջավորությունը

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելի
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.
Երբ բառը ն-ը տառով է վերջանում դրանք են՝թռչուններ, սեղաններ,  գրպաններ, պանրագործարաններ, մատյաններ
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:
Փնջեր, սրտեր, քթեր, գրեր, ձվեր,սրեր

Նյութը կարդացեք շատ ուշադիր, որ հասկանաք և կարողանաք որևէ մեկին բացատրել։

Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակին՝ մեկիցավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում ր կամ ներ մասնիկների օգնությամբ. (-եր-ը ավելանում է միավանկ բառերին, ները՝ բազմավանկ)

Գոյականի հոլովումը

196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛րրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ մկրատով,  բահով, թիակով գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:
Ավելացավ ով վերջավորությունը։
Գոյականները գրվում է գործիական հոլովով։

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր երգով,աշխարհով,ընկերներով, և շարժումներով։
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:
Գոյականները գրվում է գործիական հոլովով։

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին։
Այսօր Արան վերջինը դուրս եկավ  դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում

:

199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել ծովափին, մահճակալին, անդունդի եզրին , գետի ափին, անտառի բացատի անկողնում, հիվանդանոցում:
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:


Leave a comment