203. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:
Երբ արմատին կամ բառին ածանց ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ վերջավորություն ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:
Ածանցը բառ կազմող մասնիկ է: վերջավորություն օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:
Բառի հիմքը վերջավորությունից առաջ եղած մասն է:
204. Տրված բառերով կազմի՛ր
ա) ածանցավոր բառեր,
Ձայնեղ, ջրային, ձեռնադրել,
բ) բառաձևեր:
Ձեռքեր,ձայներ,ջրամբար
Ջուր, ձայն, ձեռք:
205. Տրված բառախմբերը համեմատի՛ր և խմբերից յուրաքանչյուրին փորձի՛ր անուններ տալ:
Ա. Տղա, քար, սեղան:-գոյականի ուղիղ ձևերն են
Բ. Տղան, տղայի, տղային, տղայով, տղայից, քարը, քարին, քարից, քարով, քարում, սեղանը, սեղանի, սեղանին, սեղանից, սեղանով:-գոյականի հոլովված տարբերակներն են։
208. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:
Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր ծովին , արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական գրիչով չեն գրում:
Ողղական-Բույն,ծով,գրիչ
Տրական-բնին,ծովին,գրչին
Գործիական-բնով,ծովով,գրիչով
Բացառականի-բնից-ծովից,գրչից
Ներգոյական-բնում,ծովում
209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:
Բացառական-Ափից, գյուղից,շենքից
Ուղղական-ափ,գյուղ,շենք,
Տրական-ափին,գյուղին,շենքին
213. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցող) հականիշ բառերով փոխարինի՛ր: Գոյականներն ի՞նչ ձևով դրվեցին:
Օրինակ՝
անբեղ մարդ – բեղով մարդ:
Անլուսամուտ սենյակ-լուսամուտով սենյակ, անդուռ պահեստ-դռնով պահեստ, անծխնելույզ վառարան – ծխնելույզով վառարան, անդանակ մորթել – դանակով մորթել, անշնորհք նստել – շնորհքով նստել, անկարգ գնալ-կարգով գնալ:
Կարդալ, հասկանալ, կարողանալ որևէ մեկին բացատրել
Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը (հոլովներ) կազմել (հոլովել – հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (ի, ից ով, ում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն է: